ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-175-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|