Basic information
Number
N 97-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.254
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.02.2006
Effective date
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 97-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության», իսկ 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերը` «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով.

 բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը «խնամքի ապահովումն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց ժամանակավոր օթևան տրամադրելը», իսկ երկրորդ պարբերությունը «խնամվող տարեցների» բառերից հետո` «, ինչպես նաև անօթևան մարդկանց» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 9
Երևան