ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 278-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 64-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 64-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 02508792) 2026 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթություն նախագծի շրջանակներում առաջին ավարտական միջոցառման կազմակերպման նպատակով դահլիճի տրամադրման և սպասարկման ծառայությունների մատուցում՝ 1,833,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02578407) 2026 թվականի ապրիլի 18-ին կնքված` N 66-180426 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթություն նախագծի շրջանակներում առաջին ավարտական միջոցառման կազմակերպման նպատակով հյուրերի տեղաբաշխման կազմակերպմանն ուղղված համակարգչային ծրագրի մշակման և սպասարկման ծառայությունների մատուցում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04453617) 2026 թվականի ապրիլի 21-ին կնքված՝ N 82-210426 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթություն նախագծի շրջանակներում առաջին ավարտական միջոցառման կազմակերպման նպատակով 225 հատ բրենդավորված ավարտական ուսադիրների մատակարարում՝ 918,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |