ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 277-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,604,625 դրամ արժողությամբ «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02269952) «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02226764) 2026 թվականի ապրիլի 13-ին կնքված՝ N ԳՔ-028/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի ձեռքբերում՝ 12,604,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 277-Ա որոշման |
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա (հունիսի 1) կապակցությամբ՝ պետական մանկատների երեխաներին, երեխայի և ընտանիքի սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատություններին և ճգնաժամային կենտրոնների խնամքի և հոգածության տակ գտնվող, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների կողմից հովանավորվող երեխաներին քաղցրավենիքի տոպրակների նվիրաբերում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզեր, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
12,604,625 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Սույն հավելվածով ներկայացվող շահառուների ցանկով նախատեսված պետական մանկատների երեխաներ, երեխայի և ընտանիքի սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատությունների և ճգնաժամային կենտրոնների խնամքի և հոգածության տակ գտնվող, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների կողմից հովանավորվող երեխաներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մայիսի 17-31-ը ներառյալ |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է սույն հավելվածով ներկայացված շահառուների ցանկով նախատեսված պետական մանկատների, երեխայի և ընտանիքի սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատությունների և ճգնաժամային կենտրոնների խնամքի և հոգածության տակ գտնվող, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների կողմից հովանավորվող 1,545 երեխաներին նվիրաբերել քաղցրավենիքի տոպրակներ՝ 12,604,625 դրամ արժողությամբ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Քաղցրավենիքի (1,545 տոպրակ) ձեռքբերում՝ 12,604,625 դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին |
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Պետական մանկատներ | |||
|
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
|
1. |
Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ |
քաղաք Երևան, Ար. Արմենակյանի փողոց 119 |
33 |
|
2. |
Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ |
քաղաք Երևան, Մ. Յաղուբյան նրբ. 13, 59 դպրոցի հարևանությամբ Մոնումենտ Գեյն շտաբ (նախկին Արմեն Տիգրանյանի) փողոց 13 |
120 |
|
3. |
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թամանյանի փողոց 17 |
126 |
|
4. |
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Նոր- Խարբերդ, Բաղրամյան 58 |
252 |
|
Ընդամենը՝ 531 երեխա | |||
|
Բարեգործական կազմակերպություններ (մանկատներ) | |||
|
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
|
1. |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղ |
Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Հերման Գմայների փ. 1 |
126 |
|
2. |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղ |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երևանյան փ. 1 |
75 |
|
3. |
Երևան քաղաքի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղ |
քաղաք Երևան, Լուսինե Զաքարյան, 37 տուն |
21 |
|
4. |
«Նագաշյան մանուկների տուն» կենտրոն- հիմնարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո |
քաղաք Երևան, Ահարոնյան 2/2 |
21 |
|
5. |
Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական բարեգործական կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Չարենցի փողոց 6 |
30 |
|
6. |
Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամ |
քաղաք Երևան, Կ. Ուլնեցի 64 |
35 |
|
7. |
«Քյուրքչյան» երեխաների աջակցության սոցիալական կենտրոն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո) |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ, Սուրբ Գայանե վանք |
11 |
|
Ընդամենը՝ 319 երեխա | |||
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատություններ և ճգնաժամային կենտրոններ | |||
|
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
|
1. |
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացու փողոց 10 |
160 |
|
2. |
«Երևանի աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
քաղաք Երևան, Աջափնյակ վ/շ Մարգարյան 35 |
100 |
|
3. |
«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տարոն 4, Մեքենաշինության թաղամաս, ՄՆՇ-23 |
100 |
|
4. |
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Բաղաբերդ 27 |
115 |
|
5. |
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
քաղաք Երևան, Զաքարիա Սարկավագի փողոց, 145/2 |
120 |
|
6. |
«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
քաղաք Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14 |
100 |
|
Ընդամենը՝ 695 երեխա | |||
|
Քաղցրավենիքի տոպրակներ ստացող երեխաների ընդհանուր քանակը՝ 1545 երեխա | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |