ՈՒՂՂՈՒՄ 2025.11.26 N 32-Ն ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.26-25Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2026
Ընդունման ամսաթիվ
12.05.2026
Ստորագրման ամսաթիվ
12.05.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

 Տեղեկացնում ենք Ձեզ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 32-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) տեքստում առկա են հետևյալ տեխնիկական բնույթի վրիպակները․

1. իրավական ակտի 11․1-ին կետը չակերտներից դուրս է մնացել և այդ պատճառով հիմնական ակտ չի փոխանցվել։

2. իրավական ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետով խմբագրվող հիմնական իրավական ակտի կարգի 4-րդ կետում համարակալումները խախտված են և չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին։

Հիմք ընդունելով վերոգրյալը և վերոնշյալ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ խնդրում ենք Հրամանի 3-րդ ենթակետով խմբագրվող կարգի 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը համապատասխանաբար կարդալ որպես «2)» և «3)» ենթակետեր, իսկ 6-րդ ենթակետում առկա «11․1 Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ):» բառերը կարդալ հետևյալ կերպ՝

«7) Կարգը լրացնել նոր 11․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«11․1 Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ)։»։»։

 

 

5/12/2026

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

 Նախարարություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2026 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան