ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 440-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 440-Ա

 

ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Արտյոմ Սուջյանին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Արման Թադևոսյանին և գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Անահիտ Հարությունյանին 2026 թվականի մայիսի 19-23-ը ներառյալ գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) և Շվեդիայի Թագավորություն (Լունդ)՝ Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական դատարանի վճիռների բնագավառում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրության, համապատասխան մասնագիտական մոտեցումների փոխանակման և ոլորտում արդյունավետ գործիքակազմերի կիրառման հնարավորությունների քննարկման նպատակով։

2. Գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան