ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 439-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1․ Զոհված, հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան ունեցող զինծառայողների, աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների (եթե ծնողներից մեկը կամ տատը կամ պապը հանդիսանում է ազգային փոքրամասնություն) 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների՝ 2026 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի։

2․ Հաստատել միջգերատեuչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի։

3․ Միջգերատեuչական հանձնաժողովին`

1) 2026 թվականի հունիսի 20-ից կազմակերպել որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 10-ական oրով.

2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ՝ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2026 թվականի հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան երեխաների ցուցակները:

5․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչները չեն տարածվում ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների վրա։

6. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2026 թվականի հունիսի 20-ից uկuելու համար:

7. Հայաuտանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ՝ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը։

8. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 439-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ասատուր Վարդանյան   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Գագիկ Իսախանյան   ՀՀ վարչապետի օգնական
Արաքսիա Սվաջյան   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Գասպարյան   Առողջապահության նախարարի տեղակալ
Տաթևիկ Ստեփանյան   Աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Դավիթ Հակոբյան   ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային
ծառայության պարեկային ծառայության կազմակերպման վարչության
պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ահարոն Սահակյան   ՀՀ Կոտայքի մարզպետ
Աննա Իվանյան   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
տարածքային կառավարման վարչության պետ (միջգերատեսչական
հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


16.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 439-Ա որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության կարգը, լիազորությունները և աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։

2. Հանձնաժողովը համակարգող մարմին է։

3. Հանձնաժողովի գործունեության նպատակն է 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման գործընթացի համակարգումն ու արդյունավետ իրականացումը։

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

1) շահառու երեխաների ընտրության գործընթացի համակարգումը.

2) ներկայացված ցուցակների համապատասխանության ստուգումը սահմանված չափորոշիչներին.

3) երեխաների անվտանգության, առողջության և պատշաճ հանգստի ապահովում։

5. Հանձնաժողովի գործառույթները՝

1) ուսումնասիրում է սույն որոշման 1-ին կետով սահմանված շահառուների վերաբերյալ փաստաթղթերը.

2) հաստատում է հերթափոխերի բաշխումը.

3) սահմանում է երեխաների տեղափոխման և անվտանգության միջոցառումները։

 

III. Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը

 

6. Շահառու երեխաների վերաբերյալ փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացվում են համապատասխան պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ իրավասու կազմակերպությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված շահառու խմբերին համապատասխանությունը հաստատելու նպատակով։

7. Ներկայացվող փաստաթղթերը պետք է ներառեն՝

1) երեխայի անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճենը.

2) համապատասխան շահառու խմբին պատկանելությունը հիմնավորող փաստաթղթերը.

3) ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը՝ երեխայի ամառային հանգստի կազմակերպմանը մասնակցության վերաբերյալ։

8. Զոհված, հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաների դեպքում ներկայացվում են համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթղթերը։

9. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների դեպքում ներկայացվում է սոցիալական կարգավիճակը հավաստող տեղեկանք կամ քաղվածք։

10. Ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաների դեպքում երեխայի ծնողի՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստվում է անձը հաստատող փաստաթղթերում կամ ծննդյան վկայականում առկա համապատասխան տվյալներով, իսկ երեխայի տատի կամ պապի՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթով կամ ծննդյան վկայականով և համապատասխան ազգային փոքրամասնության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության կամ միավորման կողմից տրված տեղեկանքով կամ հավաստմամբ։

11. Հանձնաժողովն իրավասու է անհրաժեշտության դեպքում պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ ներկայացված տվյալների հավաստիությունն ստուգելու նպատակով։

12. Փաստաթղթերը կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

13. Եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, պարունակում են ակնհայտ անճշտություններ կամ չեն բավարարում սույն աշխատակարգով սահմանված պահանջներին, հանձնաժողովը կամ նրա քարտուղարը այդ մասին տեղեկացնում է փաստաթղթերը ներկայացրած մարմնին, կազմակերպությանը կամ անձին՝ նշելով առկա թերությունները և դրանց վերացման համար անհրաժեշտ գործողությունները։

14. Թերությունների վերացման համար սահմանվում է մինչև 5 աշխատանքային օր ժամկետ, եթե հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով գործընթացի ժամկետները, ավելի երկար ժամկետ սահմանված չէ։

15. Եթե սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվում կամ ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը կրկին չեն համապատասխանում սահմանված պահանջներին, հանձնաժողովը կարող է մերժել տվյալ երեխայի ընդգրկումը շահառուների ցուցակում՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան ներկայացնող մարմնին կամ անձին։

 

IV. Հանձնաժողովի կազմավորումը և գործունեության կազմակերպումը

 

16․ Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

17․ Հանձնաժողովն աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը:

18․ Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց առնվազն 3 օր առաջ:

19․ Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

20․ Հանձնաժողովն ընդունում է որոշում` հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա, և վերջինիս կողմից ընդունված որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

21․ Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

22. Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը։

23. Հանձնաժողովի անդամը որոշման հետ անհամաձայն լինելու դեպքում իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը։

24․ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհետաձգելի հարցերը կարող են քննարկվել նաև հեռավար ընթացակարգով։ Այդ դեպքում հանձնաժողովի քարտուղարը հարցին վերաբերող նյութերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին։

25․ Հանձնաժողովի անդամները նյութերն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում պարտավոր են ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ համաձայնության, անհամաձայնության կամ առաջարկությունների ձևով։

26․ Եթե սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամների կեսից ավելին ներկայացրել է համաձայնություն, որոշումը համարվում է ընդունված։

 

V. Հանձնաժողովի կազմի անդամների լիազորությունները

 

27. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է նիստերը.

3) հաստատում է օրակարգը.

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները։

28. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են նիստերին.

2) ներկայացնում են առաջարկություններ.

3) իրականացնում են իրենց ոլորտին վերաբերող գործառույթներ։

29. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) կազմակերպում է նիստերը.

2) վարում է արձանագրությունները.

3) ապահովում է տեղեկատվության շրջանառությունը։

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

30. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված, և նրա լիազորությունները դադարում են դպրոցականների ամառային հանգստի ավարտով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


16.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան