ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 440-Ա
ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.05.26 N 448-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
(նախաբանը փոփ. 19.05.26 N 448-Ա)
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Արման Թադևոսյանին և գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Անահիտ Հարությունյանին 2026 թվականի մայիսի 19-23-ը ներառյալ գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) և Շվեդիայի Թագավորություն (Լունդ)՝ Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական դատարանի վճիռների բնագավառում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրության, համապատասխան մասնագիտական մոտեցումների փոխանակման և ոլորտում արդյունավետ գործիքակազմերի կիրառման հնարավորությունների քննարկման նպատակով։
(1-ին կետը փոփ. 19.05.26 N 448-Ա)
2. Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
(2-րդ կետը փոփ. 19.05.26 N 448-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
15.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.05.2026, N 448-Ա | 15.05.2026, N 440-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|