ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-44-Ն-11 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «, իսկ վարչական դատավարության դեպքում՝ https://e-administrativecourt.am» բառերը փոխարինել «, վարչական դատավարության դեպքում՝ https://e-administrativecourt.am, իսկ սնանկության վարույթի դեպքում՝ https://e-bankruptcy.am» բառերով,
2) Որոշմամբ սահմանված հավելվածի 11.1-ին կետի «և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.3. հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.3. հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: