ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 393-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 6-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 7-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».

4) 2-րդ մասի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով.

5) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

6) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

7) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝».

8) 3-րդ մասի «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».

4) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

5) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) խոշոր չափերով կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով կամ

2) անչափահասի ներգրավմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «սպառնալիքով» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 399-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ՝»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 402-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետի «անչափահասի նկատմամբ» բառերը փոխարինել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» բառերով.

2) 2-րդ մասի 5-րդ կետը «խոցելիությունը» բառից հետո լրացնել «, անօգնական վիճակը» բառերով.

3) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

4) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կատարվել է անչափահասի նկատմամբ՝»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 5-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»։

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-196-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: