ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը «նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել  «, որոնք երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) կամ ղեկավարման իրավունքի հավաստագրի համար կարող է դիմել «Կրթության մասին» օրենքի 40․1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»․

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

3) 6-րդ մասի 1-ին կետի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նախակրթարան՝ 4-6 տարեկանների, իսկ բնակավայրում նախադպրոցական կրթական ծրագիր կամ ծառայություն առաջարկող միակ ուսումնական հաստատությունը (կազմակերպությունը) լինելու դեպքում՝ 3-6 տարեկան երեխաների ընդգրկմամբ.»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-193-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: