ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 715-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 715-Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 1-ին կետի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակները՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) անկախ սույն որոշման 1-ին կետով սահմանված չափաքանակներից մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորություն առաջանում է, եթե ներմուծված ապրանքների արժեքը և (կամ) քանակը, քաշը գերազանցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 1 հավելվածով սահմանված արժեքային և (կամ) քաշային և (կամ) քանակական նորմերը․

2) սույն որոշման 1-ին կետով սահմանված չափաքանակը գերազանցելու, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 1 հավելվածով սահմանված արժեքային և (կամ) քաշային և (կամ) քանակական նորմերը չգերազանցելու դեպքում` սույն որոշման 1-ին կետով սահմանված չափաքանակը գերազանցող մասի արժեքի նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 2 հավելվածի 1-ին աղյուսակով սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը` կախված ապրանքների տեղափոխման եղանակից․

3) սույն որոշմամբ սահմանված չափաքանակները չեն տարածվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 6 հավելվածով սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքներին չդասվող ապրանքների կատեգորիաների վրա, ինչպես նաև ֆիզիկական անձինք չեն ազատվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արգելքները և սահմանափակումները պահպանելու պարտավորությունից։

3. Անկախ սույն որոշման 1-ին կետով սահմանված չափաքանակներից՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) համաձայն՝ ըստ հետևյալ ծածկագրերի՝ 1211, 151530 9000, 152 00 000 0, 2501, 2712 10, 2804 40 000 0, 281000, 2817 00 000 0, 2827 20 000 0, 2827 51 000 0, 2827 600000, 2833 21 000 0, 2833 27 000 0, 2847 00 000 0, 2904-2909, 2912-2942000000, 3001-3004, 3006 30 0000, 3006 60 000, 3006 930000, 3913 դեղագործական արտադրանքը (դեղերը) և (կամ) հետևյալ դիրքերում ընդգրկված դեղերը (դեղագործական արտադրանքը)՝ 2106909300, 2106909803, 2106909808՝ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կարգով և չափաքանակներով։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակներ սահմանելու մասին» N 1206-Ն որոշումը։

5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «8471» տողի կիրառման նպատակով 2026 թվականի համար հարկային տարի է դիտվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 21-ի N 715-Ն որոշման

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

Ապրանքի ծածկագիրն ըստ

ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի համառոտ բնութագիրը

Առանց մաքսատուրքի և հարկերի վճարման՝ ներմուծման համար թույլատրելի բնաիրային և (կամ) արժեքային չափաքանակներ

1

2

3

01

Կենդանի կենդանիներ, բացառությամբ՝

2 հատ (գլուխ)

0105

Ընտանի թռչուն՝ կենդանի, այսինքն ընտանի հավեր (Gallus domesticus), բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր

10 հատ (գլուխ)

02

Միս և մսից սննդային ենթամթերք

10 կգ

03

Ձուկ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ, բացառությամբ՝

5 կգ

0302-ից, 0303-ից

և 0305-ից

Ձկնկիթ

2 կգ

04

Կաթնային արտադրանք, թռչնի ձու, մեղր բնական, կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված, բացառությամբ՝

10 կգ

0407

Թռչնի ձվեր՝ կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփված

30 հատ

05

Կենդանական ծագման մթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

10 կգ

06

Կենդանի ծառեր և այլ բույսեր, կոճղեզներ, արմատներ և բույսերի այլ նույնանման մասեր. կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ

յուրաքանչյուր տեսակից 15 հատ, բայց ոչ ավելի, քան ընդհանուր քաշով 10 կգ

07

Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և

պալարապտուղներ

10 կգ

08

Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև կամ սեխի կճեպներ

10 կգ

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

10 կգ, բայց ոչ ավելի, քան 5 կգ յուրաքանչյուր ենթադիրքից

10

Հացազգիներ

10 կգ

11

Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

10 կգ

12

Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, տեխնիկական նպատակների համար օգտագործվող դեղաբույսեր և բույսեր, ծղոտ և հատիկախար

10 կգ

13

Դոժխեժ՝ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և

այլ բուսական հյութեր և լուծամզուքներ, բացառությամբ՝

10 կգ

1302 11 000 0

Ափիոն

0

14

Հյուսածո արտադրատեսակների պատրաստման համար բուսական նյութեր. բուսական ծագման այլ մթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

10 կգ

15

Կենդանական, բուսական կամ միկրոբիոլոգիական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերք. պատրաստի սննդային ճարպեր. կենդանական կամ բուսական ծագման մոմեր

10 կգ

16

Պատրաստի սննդամթերք մսից, ձկից, խեցգետնակերպներից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից կամ միջատներից, բացառությամբ՝

10 կգ

1604 31 000 0

Թառափազգիների ձկնկիթ

250 գրամ

1604 32 00

Թառափազգիների ձկնկիթի փոխարինիչներ

2 կգ

17

Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն,

բացառությամբ՝

10 կգ

1704 10

Մաստակ՝ շաքարապատած կամ չշաքարապատած

1 կգ

18

Կակաո և դրանից պատրաստված մթերք

10 կգ

19

Պատրաստի մթերք՝ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից. ալրային հրուշակեղեն

10 կգ

20

Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք

10 կգ

21

Սննդամթերքի տարբեր տեսակներ

10 կգ

2201

2202

Ջրեր, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի ավելացման. սառույց և ձյուն

Ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ՝ բացառությամբ 2009 ապրանքային դիրքում ընդգրկված մրգային,

ընկուզային և բանջարեղենային հյութերի.

10 լ

2203 00-2206

00 և 2208

ալկոհոլային խմիչքներ` սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ, բացառությամբ ՝

3 լիտր 18 տարին լրացած մեկ անձի համար

2206005100

Կվաս

10 լ

2207

80% ծավալային բաժին կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. բնափոխված, ցանկացած խտության էթիլային սպիրտ և այլ սպիրտային թրմօղի

0

2209 00

Քացախ և դրա փոխարինիչներ, որոնք ստացվել են քացախաթթվից

10 լ

23

կենդանիների համար նախատեսված կերեր

10 կգ

24

Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ. նիկոտին պարունակող կամ չպարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար. նիկոտին պարունակող և մարդու օրգանիզմ նիկոտին փոխանցելու համար նախատեսված այլ արտադրանք, բացառությամբ՝

 

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ կամ տաքացվող ծխախոտի 200 գլանակ (ստիք) կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

2404 12 000 0-ից

Նիկոտին պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց

վերալիցքավորման հնարավորության

250 գրամ

2404 19 000-ից

Նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

250 գրամ

25

Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ, բացառությամբ՝

10 կգ

2501 00-ից

Կերակրի աղ

5 կգ

2515

Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար՝ 2,5 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր՝ կոպիտ մանրատած կամ չմանրատած, սղոցած կամ չսղոցած կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսի) սալերի բաժանած

25 կգ

2516

Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար, կոպիտ մանրատած կամ չմանրատած, սղոցած կամ չսղոցած, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսի) սալերի բաժանած

25 կգ

27

Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման

արտադրանք, բիտումային նյութեր, հանքային մոմեր

10 լ

31

Պարարտանյութեր

10 կգ

32

Դաբաղման կամ ներկման լուծամզվածքներ. տանիններ և դրանց ածանցյալները. ներկանյութեր, գունանյութեր և ներկող այլ նյութեր. ներկեր և լաքեր. մածիկներ և այլ

մաստիկա. տպագրական ներկ, թանաք, տուշ

10 կգ

33

Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ, բացառությամբ՝

1 կգ

3303 00

Օծանելիք և հարդարաջուր

6 հատ

3304

Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից)՝ ներառյալ միջոցներ արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մատնահարդարման կամ ոտնահարդարման միջոցներ, բացառությամբ՝

20 հատ, բայց ոչ ավել 2 կգ

Մաշկի ֆիլլերների

0

3305

Մազերի խնամքի միջոցներ

20 հատ, բայց ոչ ավել 2 կգ

3306

Բերանի խոռոչի կամ ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ՝ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները. միջատամնային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

20 հատ, բայց ոչ ավել 2 կգ

3307

Միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, բաղադրություններ՝ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար. բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց

20 հատ, բայց ոչ ավել 2 կգ

34

«ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ

10 կգ

35

Սպիտակուցային նյութեր, վերափոխված օսլաներ, սոսինձներ, ֆերմենտներ

5 կգ

3605 00 000 0

Լուցկիներ՝ բացի 3604 ապրանքային դիրքում ընդգրկված հրատեխնիկական արտադրատեսակներից

100 տուփ

37

Լուսանկարչական ապրանքներ և կինոապրանքներ

Լուսանկարչական և կինո-ապրանքներ

5 կգ

38

Քիմիական այլ ապրանքներ, բացառությամբ`

5 կգ

3822 10

Գլյուկոմետրի թեստ-երիզներ

100 հատ կամ 10 տուփ

39

Պլաստմասսա և դրանից պատրաստված

արտադրատեսակներ, բացառությամբ՝

10 կգ

3922

Լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր՝ ջրի հոսքի համար, կոնքեր՝ լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և նույնանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ պլաստմասսայից

4 հատ

40

Կաուչուկ, ռետին և դրանցից պատրաստված

արտադրատեսակներ, բացառությամբ՝

10 կգ

4011

 

4012

 

 

 

 

 

4012 11 000 0

 

 

 

 

4012 90 900 0

 

4013

Անվադողեր և դողածածկեր՝ օդաճնշական, ռետինե, նոր

 

Անվադողեր և դողածածկեր՝ օդաճնշական, ռետինե, վերականգնված կամ օգտագործված. անվադողեր և դողածածկեր՝ մեծ կամ կիսաօդաճնշական, անվադողերի պահպանաշերտեր և անվահեցի ժապավեններ ռետինից, բացառությամբ.

 

անվադողեր և դողածածկեր՝ վերականգնված՝ թեթև մարդատար ավտոմոբիլների համար (ներառյալ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ-ֆուրգոններն ու սպորտային ավտոմոբիլները)

 

ժապավեններ անվահեծերի

 

Օդախցիկներ ռետինե

25 կգ

 

0

 

 

 

 

 

25 կգ

 

 

 

 

25 կգ

 

4 հատ

41

Չմշակված մորթեր (բացի բնական մորթուց) և մշակված կաշի

5 հատ, բայց ոչ ավելի,

քան 25կգ

42

Արտադրատեսակներ կաշվից. թամբագործական արտադրատեսակներ և լծասարքեր. ճամփորդական պարագաներ, պայուսակներ և դրանց նույնանման ապրանքներ. կենդանիների ներքին օրգաններից պատրաստված արտադրատեսակներ (բացի շերամի

մետաքսազատիչ գեղձերից)

25 կգ, բայց ոչ ավելի, քան 2 հատ յուրաքանչյուր ենթադիրքից

43

Բնական և արհեստական մորթի, դրանից պատրաստված արտադրատեսակներ

2 հատ

44

Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ,

փայտածուխ, բացառությամբ՝

25 կգ

4403

 

 

 

4406

 

4407

 

 

 

 

 

4408

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտը հեռացրած կամ չհեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած

 

Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի գծերի համար

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ

 

Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)՝ սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, սերտակցված կամ չսերտակցված, ճակատային միացումներով կամ

առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ

25կգ

45

Խցան և դրանից պատրաստված արտադրատեսակներ

10 կգ

46

Ծղոտից, ալֆերից և հյուսքի համար նախատեսված այլ նյութերից պատրաստված արտադրատեսակներ,

զամբյուղներ և հյուսածո արտադրատեսակներ

10 կգ

47

Զանգված՝ փայտանյութից կամ այլ թելքավոր թաղանթանյութերից. վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ)

10 կգ

48

Թուղթ և ստվարաթուղթ. թղթազանգվածից,

թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ

10 կգ

49

Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ և պոլիգրաֆիական արտադրության այլ

արտադրատեսակներ. ձեռագրեր, մեքենագիր

տեքստեր և պլաններ

10 կգ

50

Մետաքս

10 կգ

51

Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք

10 կգ

52

Բամբակ

10 կգ

53

Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե

մանվածք և գործվածքներ՝ թղթե մանվածքից

10 կգ

54

Քիմիական թելեր, հարթ և նույնանման թելեր՝ քիմիական մանածագործական նյութերից

10 կգ

55

Քիմիական մանրաթելեր

10 կգ

56

Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն. հատուկ մանվածք. թոկեր, պարաններ, ճոպաններ ու մետաղաճոպաններ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ

10 կգ

57

Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ

25կգ

58

Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով մանածագործական նյութեր, ժանյակներ, որմնագորգեր, դրվագման պարագաներ, ասեղնագործվածքներ, բացառությամբ՝

10 կգ

59

Մանածագործական նյութեր՝ ներծծված, պատվածքով

կամ երկտակված. տեխնիկական նշանակության մանածագործական արտադրատեսակներ

10 կգ

60

Տրիկոտաժե պաստառներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

10 կգ

61

Տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

10 կգ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում` ավտոմոբիլային տրանսպորտով կամ հետիոտնային կարգով փոխադրման դեպքում, 25 կգ` այլ եղանակով փոխադրման դեպքում

 

62

Հագուստ և հագուստի պարագաներ, բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից և պարագաներից

63

Այլ պատրաստի մանածագործական արտադրատեսակներ, լրակազմեր և

մանածագործական արտադրատեսակներ, լաթեր

64

Կոշկեղեն, զանկապաններ և նույնանման արտադրատեսակներ. դրանց դետալները, բացառությամբ՝

5 զույգ

6406

Կոշիկի դետալներ (ներառյալ ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով կոշկերեսի ձևվածքները). դնովի միջատակեր, կրնկատակեր և նույնանման արտադրատեսակներ. զանկապաններ, սռնապաններ ու նույնանման արտադրատեսակներ, և դրանց դետալները.

3 կգ

65

Գլխի հարդարանքներ և դրանց մասերը

5 հատ

66

Հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ-նստոցներ, ճիպոտներ,

մտրակներ ձիավարության համար և դրանց մասերը

10 հատ

67

Մշակված փետուր և աղվափետուր ու փետուրից կամ աղվափետուրից պատրաստված արտադրատեսակներ. արհեստական ծաղիկներ.

մարդու մազից պատրաստված արտադրատեսակներ

10 կգ

68

Արտադրատեսակներ քարից, գիպսից, ցեմենտից,

ասբեստից, փայլարից կամ նույնանման նյութերից

25 կգ

69

Կերամիկական արտադրատեսակներ

25 կգ

70

Ապակի և դրանից պատրաստված արտադրատեսակներ

10 կգ

7101

Մարգարիտ՝ բնական կամ աճեցրած, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված կամ չամրացրած, բնական կամ աճեցրած մարգարիտ` փոխադրման համար հարմարավետության նպատակով ժամանակավոր

շարված

0,5 կգ

7103

Թանկարժեք (բացի ալմաստներից) և կիսաթանկարժեք քարեր՝ մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակած կամ չամրացված. չտեսակավորված թանկարժեք քարեր (բացի ալմաստներից) և կիսաթանկարժեք քարեր՝ փոխադրման հարմարավետության նպատակով

ժամանակավոր շարված՝

մինչև 1 կարատ կամ 1 կարատից բարձր 1 հատ

7104

Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր՝ արհեստական կամ վերականգնված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակած կամ չամրացված. չտեսակավորված արհեստական կամ վերականգնված թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր՝ փոխադրման համար հարմարավետության նպատակով ժամանակավոր շարված՝

մինչև 1 կարատ կամ 1 կարատից բարձր 1 հատ

 

7105

Փշրանք և փոշի՝ բնական կամ արհեստական թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից

մինչև 1 կարատ կամ 0.5 կգ

7106

Արծաթ (ներառյալ ոսկուց կամ պլատինից գալվանական ծածկույթով)՝ չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով

500 գրամ

7107 00 000 0

Մետաղներ՝ ոչ թանկարժեք, արծաթով երեսապատված, կիսամշակված, առանց հետագա մշակման

1 կգ

7108

Ոսկի (ներառյալ ոսկի՝ պլատինից գալվանական ծածկույթով)` չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով

100 գրամ

7109 00 000 0

Մետաղներ՝ ոչ թանկարժեք կամ արծաթ՝ երեսապատված ոսկով, չմշակված կամ կիսամշակված

1 կգ

7110

Պլատին՝ չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով

100 գրամ

7111 00 000 0

Մետաղներ՝ ոչ թանկարժեք, արծաթ կամ ոսկի՝ երեսապատված պլատինով, չմշակված կամ

կիսամշակված

500 գրամ

7112

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ և ջարդոն. թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող այլ թափոններ և ջարդոն, որոնք հատկապես կիրառվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար՝ բացի 8549 ապրանքային

դիրքում ընդգրկված ապրանքներից

2 կգ

7113

 

 

 

7114

 

 

 

7115

 

7116

Ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը՝ պատրաստված թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից

 

Վարպետների ձեռքով պատրաստած ոսկյա կամ արծաթյա արտադրատեսակներ և դրանց մասերը՝ պատրաստված թանկարժեք մետաղներից կամ

 

թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից

 

Այլ արտադրատեսակներ՝ թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից

 

Արտադրատեսակներ՝ բնական կամ աճեցրած մարգարտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)

6 հատ և (կամ) 2 հավաքածու, բայց ոչ ավելի, քան 100 գրամ

 

7117

Բիժուտերիա

15 հատ կամ 5 հավաքածուից ոչ ավելի

7118

Մետաղադրամներ

5 հատ

72

Սև մետաղներ

25 կգ

73

Արտադրատեսակներ սև մետաղից

74

Պղինձ և պղնձից արտադրատեսակներ

75

Նիկել և դրանից պատրաստված արտադրատեսակներ

76

Ալյումին և դրանից պատրաստված արտադրատեսակներ

78

Կապար և դրանից պատրաստված արտադրատեսակներ

79

Ցինկ և դրանից պատրաստված արտադրատեսակներ

80

Անագ և դրանից պատրաստված արտադրատեսակներ

81

Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղակերամիկա,

դրանցից պատրաստված արտադրատեսակներ

0

82

Գործիքներ, հարմարանքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ՝ ոչ թանկարժեք մետաղներից.

դրանց մասերը՝ ոչ թանկարժեք մետաղներից

10 կգ, բայց ոչ ավել 2 հավաքածուից

83

Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ

10 կգ

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական սարքվածքներ, դրանց մասեր, բացառությամբ՝

0

8403 10

կենցաղային ջեռուցման կաթսաներ (մինչև 30 կՎտ)

1 հատ

8404

Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, շոգեգերտաքացուցիչներ, մրի հեռացուցիչներ, գազային վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ՝ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

10 կգ

8407 21

նավակի կախովի շարժիչների

0

8409

Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8407 կամ 8408 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչների համար նախատեսված

10 կգ

8413

Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրանց. հեղուկների վերհաններ, բացառությամբ՝

2 հատ

8413 20 կամ

8413 50

կաթածծիչներ

3 հատ

8413 91 000

8413 92 000 0

Ծախսաչափերով կամ առանց դրանց հեղուկային

պոմպերի և հեղուկների վերհանների մասեր

10 կգ

8414

Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի. անգազանցիկ պահարաններ կենսաբանական անվտանգության՝ ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի,

բացառությամբ՝

1 հատ

8414 90 000 0

Մասեր` պոմպերի օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորների և օդափոխիչների, օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակների կամ պահարանների` օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի

10 կգ

8415

Օդորակման համար նախատեսված կայանքներ՝ շարժիչային օդափոխիչով և օդի ջերմաստիճանն ու խոնավությունը փոխելու համար սարքերով սարքավորված՝ ներառյալ օդորակիչները, որոնցում

խոնավությունն առանձին չի կարգավորվում

1 հատ

8415 90 000

Մասեր՝ օդորակման համար նախատեսված կայանքների՝ շարժիչային օդափոխիչով և օդի ջերմաստիճանն ու խոնավությունը փոխելու համար սարքերով սարքավորված՝ ներառյալ օդորակիչների, որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում

10 կգ

8416

Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշիացված պինդ վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ` ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մեխանիկական մոխրահեռացուցիչները և նույնանման սարքվածքներ

1 հատ

8418

Էլեկտրական կամ այլ տիպերի սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման

կայանքներից բացի

1 հատ

8419

Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ, սարքավորումներ՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (բացառելով 8514 ապրանքային դիրքում ընդգրկված վառարանները, ջեռուցիչ խցերը և այլ սարքավորումներ)՝ ջերմաստիճանների փոփոխման հետևյալ գործընթացներում նյութերի մշակման համար՝ տաքացում, եփում, տապակում, թորում, բազմաթորում, մանրէազերծում, պաստերիզացում, շոգեհարում, չորացում, շոգեախտահանում, կոնդենսացում կամ սառեցում՝ բացառությամբ կենցաղային նպատակներով օգտագործվող մեքենաների ու սարքավորումների, հոսանուտ և կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ՝ ոչ էլեկտրական, բացառությամբ՝

1 հատ

8419 90

Մասեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաների, սարքավորումների՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (բացառելով 8514 ապրանքային դիրքում ընդգրկված վառարանները, ջեռուցիչ խցերը և այլ սարքավորումներ)՝ ջերմաստիճանների փոփոխման հետևյալ գործընթացներում նյութերի մշակման համար՝ տաքացում, եփում, տապակում, թորում, բազմաթորում, մանրէազերծում, պաստերիզացում, շոգեհարում, չորացում, շոգեախտահանում, կոնդենսացում կամ սառեցում՝ բացառությամբ կենցաղային նպատակներով օգտագործվող մեքենաների ու սարքավորումների, հոսանուտ և կուտակային (ունակային) ջրատաքացուցիչների՝ ոչ էլեկտրական

10 կգ

8421

Դիալիզի շարժական սարքեր

1 հատ

8422 11 000 0

Կենցաղային սպասք լվացող մեքենաներ

1 հատ

8423 10 100 0

Կշեռքներ մարդկանց, այդ թվում՝ կրծքի երեխաներին

կշռելու համար, կենցաղային կշեռքներ

2 հատ

8424

Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկը կամ փոշին արտամղելու, ցողելու կամ փոշեցրելու համար, կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացիրներ և նույնանման սարքվածքներ, շոգեշիթային կամ ավազաշիթային

ու նույնանման արտամղիչ սարքեր՝

2 հատ

8425

Վերհան բազմաճախարակներ և վերհաններ՝ բացի սկիպային վերհաններից, կարապիկներ և կաբեստաններ, ամբարձիչներ (դոմկրատներ)

1 հատ

8428

հաշմանդամների և սահմանափակ հնարավորություններով անձանց բարձրացման և տեղափոխման համար նախատեսված շարժական

սարքավորումների

1 հատ

8430 20 000 0

10կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ կամ 10 ձիաուժից ոչ ավելի հզորությամբ մոտորային շարժիչով գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ, որոնք միացվում են մինչև 220 Վ լարում ունեցող ցանցին

1 հատ

8431 10 000 0

Մասեր՝ նախատեսված 8425 ապրանքային դիրքի

մեքենաների կամ մեխանիզմների համար

10 կգ

8432

Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ. գլանիվներ՝ սիզամարգերի կամ սպորտային հրապարակների համար

1 հատ

8433

սիզամարգերի համար նախատեսված հնձիչ մեքենաներ, կախովի սարքավորումների (այդ թվում՝ կարտոֆիլահանների)՝ մոտոբլոկի և շարժիչավոր

կուլտիվատորի համար

1 հատ

8434 10 0000

Կթելու կայանքներ և ապարատներ

1 հատ

8436

մինչև 100 ձվի համար կենցաղային ինկուբատորներ

1 հատ

ձեռքի կամ մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող, մինչև 30 կգ քաշով կերամանրիչներ, կերաջարդիչներ,

կերահատիչներ

1 հատ

մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող, մինչև 30 կգ

քաշով այգեգործական մանրիչներ

1 հատ

8443

8442 ապրանքային դիրքում ընդգրկված թիթեղների, գլանների և այլ տպագրական ձևերի միջոցով տպագրության համար օգտագործվող տպագրական մեքենաներ, միացված կամ չմիացված այլ տպիչներ, պատճենահան ապարատներ և ֆաքսիմիլային ապարատներ, դրանց մասեր ու պարագաներ,

բացառությամբ՝

0

տպիչներ, պատճենահան ապարատներ կամ

ֆաքսիմիլային ապարատներ, դրանց մասեր ու պարագաներ

10 կգ կամ 1 հատ յուրաքանչյուրից

 

8447

Մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող, մինչև 20 կգ

քաշով գործելու մեքենաներ, ձեռքի գործելու մեքենաներ

1 հատ

8450

Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար՝ ներառյալ քամիչ սարքվածքով համալրված

մեքենաները

1 հատ

8451

Սարքավորումներ (8450 ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաներից բացի)՝ մանածագործական մանվածքը, մանածագործական նյութերը կամ պատրաստի մանածագործական արտադրատեսակները լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմասևեռակման համար մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետավորելու, վերջնամշակելու, ծածկապատելու կամ տոգորելու համար, և մեքենաներ՝ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են լինոլեումի նման հատակի ծածկույթների արտադրության մեջ. մեքենաներ՝ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

1 հատ

8452 10

Կարի մեքենաներ` կենցաղային

1 հատ

8460

էլեկտրաշարժիչով գործիքասրիչ հաստոցներ, հեսանահաստոցներ (հեսանաքարեր), շղթա սրելու համար նախատեսված հաստոցներ, որոնք միացվում են մինչև 220 Վ լարումով ցանցին և ունեն մինչև 20 կգ քաշ

1 հատ

մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող և մինչև 20 կգ

գործիքասրիչ (հղկիչ) հաստոցներ

1 հատ

8461

Մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող և մինչև 20 կգ քաշով՝ մետաղի կտրման հաստոցներ

1 հատ

8465

կենցաղային մեխանիկական սղոցներ

1 հատ

մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող և մինչև 20 կգ

քաշով կենցաղային գայլիկոնիչ հաստոցներ ,

1 հատ

մինչև 220 Վ լարումով ցանցին միացվող և մինչև 20 կգ

քաշով՝ փայտի և այլ կարծր նյութերի մշակման համար նախատեսված հաստոցներ

1 հատ

8467

Ձեռքի գործիքներ օդաճնշական, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական

շարժիչով

2 հատ

8470

Հաշվիչ մեքենաներ և տվյալների գրանցման, վերարտադրության ու տեսողական ներկայացման համար գրպանի մեքենաներ` հաշվարկման գործառույթներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ նույնանման մեքենաներ՝ հաշվիչ սարքվածքներով. դրամարկղային ապարատներ

5 հատ

8471

Հաշվողական մեքենաներ և դրանց բլոկները, մագնիսական կամ օպտիկական հաշվարկման սարքվածքներ, մեքենաներ՝ տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված ձևով փոխադրելու համար և մեքենաներ՝ նման տեղեկատվությունը մշակելու համար, այլ տեղում չնշված կամ չընդգրկված, բացառությամբ

5 հատ

Համակարգիչներ և դյուրակիր համակարգիչներ

2 հատ՝ յուրաքանչյուր հարկային տարում

8472 10 000 0

Պատճենահանող-բազմացնող մեքենաներ

1 հատ

8473

Մասեր և պարագաներ (բացի տեղափոխման համար նախատեսված պատյաններից, ծածկոցներից և նույնանման արտադրատեսակներից)՝ բացառապես կամ հիմնականում 8470-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար նախատեսված

5 կգ

8474 31 0001

220 Վ սնուցման լարումով էլեկտրաշարժիչով մինչև 200լ ծավալով բետոնախառնիչներ

1 հատ

8477

Պլաստմասսայից պատկերաքանդակների և մոդելների ձևավորման համար սարքվածքներ (3D գրիչներ)

10 հատ

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ և նույնանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ամբարների, ցիստեռնների, բաքերի կամ նույնանման տարողությունների համար՝ ներառյալ նվազիչ

(ռեդուկցիոն) և ջերմակարգավորիչ կափույրները

10 կգ

8482

Գնդիկավոր կամ հոլովակավոր առանցքակալներ

10 կգ

8483

Փոխհաղորդիչ լիսեռներ (ներառյալ բռնցքավոր և ծնկավոր) և շուռտվիկներ, առանցքակալների տուփեր և սահքի առանցքակալներ լիսեռների համար, ժանանիվներ և ատամնավոր փոխանցիչներ, գնդիկավոր կամ հոլովակավոր պտուտակային փոխանցիչներ՝ փոխանցատուփեր և արագության այլ վարիատորներ՝ ներառյալ հիդրոտրանսֆորմատորները, թափանիվներ և փոկանիվներ՝ ներառյալ փոկանիվների բլոկները, կցորդիչներ և սարքեր լիսեռների միացման համար (ներառյալ ունիվերսալ հոդակապերը)

10 կգ

8484

Միջադիրներ և նույնանման կապող տարրեր, թերթավոր մետաղից այլ նյութի համադրությամբ կամ մետաղի երկու կամ ավելի շերտերից բաղկացած, միջադիրների և նույնանման կապող տարրերի հավաքածուներ ու լրակազմեր՝ տարբեր բաղկացուցիչներով, փաթեթավորված կապոցներով, ծրարներով կամ նույնանման փաթեթավորմամբ, մեխանիկական խցվածքներ

10 կգ

85

Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց

մասերը, ձայնագրման ու ձայնավերարտադրության

ապարատուրա, հեռուստատեսային պատկերի և ձայնի գրառման և վերարտադրության ապարատուրա,

դրանց մասերն ու պարագաները, բացառությամբ՝

10 կգ

8517

Հեռախոսային ապարատներ, ներառյալ՝ սմարթֆոնները և այլ հեռախոսային ապարատները բջջային կապի ցանցերի կամ այլ առանց հաղորդալարի կապի ցանցերի համար, այլ ապարատուրա՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար՝ ներառյալ հաղորդալարային կամ առանց հաղորդալարի ցանցում (օրինակ՝ կապի լոկալ կամ գլոբալ ցանց) հաղորդակցման համար ապարատուրաները՝ բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքերում գտնվող հաղորդող կամ ընդունող ապարատուրայի, բացառությամբ`

2 հատ

8518

Միկրոֆոններ և հենակալներ դրանց համար, բարձրախոսներ՝ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, ականջակալներ և գլխամասային հեռախոսներ՝ միկրոֆոնի հետ զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր, որոնք բաղկացած են միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղացնող լրակազմեր

2 հատ

8523

Սկավառակներ, ժապավեններ, էներգաանկախ պնդմարմին սարքվածքներ՝ տվյալները պահելու համար, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ՝ ձայնի կամ այլ երևույթների գրանցման համար, գրանցած կամ չգրանցած՝ ներառյալ մատրիցները և սկավառակների արտադրության համար մաստեր- սկավառակները՝ բացի 37-րդ խմբի արտադրատեսակներից

12 հատ

8543

Էլեկտրական մեքենաներ և ապարատուրա՝ անհատական ֆունկցիաներ ունեցող՝ տվյալ խմբի այլ

տեղում չնշված կամ չներառված, բացառությամբ՝

6 հատ

8543 40 000 0

էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական էլեկտրական գոլորշիացնող սարքվածքներ

2 հատ

8543 70 80

կոսմետոլոգիական սարքավորումներ, մազահեռացման սարքեր

0

8545

էլեկտրաշարժիչների համար ածխային խոզանակներ

10 հատ

8549

Էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային

արտադրատեսակների թափոններ և ջարդոն

0

86

Երկաթուղային լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասերը. ուղեգծային սարքավորումներ և սարքվածքներ՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի համար, և դրանց մասերը. ամեն տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ

0

87

Վերգետնյա տրանսպորտային միջոցներ՝ բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմից, և դրանց մասերն ու պարագաները, բացառությամբ՝

0

8708

8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ

10 կգ

8712 00

Երկանիվ հեծանիվներ և առանց շարժիչի այլ հեծանիվներ (ներառյալ բեռների առաքման համար նախատեսված եռանիվ հեծանիվները)՝

1 հատ

8713

Տեղաշարժվել չկարողացող մարդկանց համար սայլակներ` սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղաշարժվելու համար նախատեսված

այլ մեխանիկական սարքվածքներով

1 հատ

8714

8711-8713 ապրանքային դիրքերում ընդգրկված տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ

10 կգ

8715 00 100 0

Մանկական սայլակներ

2 հատ

88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ

և դրանց մասեր, բացառությամբ`

0

8806 21 000 1

8806 21 000 9

8806 91 000 1

8806 91 000 9

Անօդաչու թռչող ապարատներ՝ 250 գ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով՝

1 հատ

89

Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ

0

90

Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ (պրեցիզիոն), բժշկական կամ վիրաբուժական գործիքներ և ապարատներ. դրանց մասերը և պարագաները բացառությամբ՝

0

9001 10

Օպտիկական մանրաթելեր, թելքաօպտիկական լարաններ և մալուխներ

25 մ

9001 30 000 0

Կոնտակտային ոսպնյակներ, բացառությամբ՝

2 զույգ

Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված

ոսպնյակների

50 զույգ

9001 40

Ոսպնյակներ՝ ապակյա ակնոցների համար

2 զույգ

9001 50

Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից

2 զույգ

9003

Շրջանակներ և ամրաններ՝ ակնոցների, պաշտպանիչ ակնոցների կամ նույնանման օպտիկական սարքերի

համար, և դրանց մասերը

8 հատ

9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման

օպտիկական սարքեր` շտկող, պաշտպանիչ և այլն

8 հատ

9005

Հեռադիտակներ, մենօկուլյարներ, այլ դիտափողեր և դրանց ամրանները. այլ աստղագիտական սարքեր և դրանց ամրանները՝

բացի ռադիոաստղագիտական սարքերից

2 հատ

9006

Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից). լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ բացի 8539 ապրանքային դիրքում նշված գազապարպման լամպերից

1 հատ

9007

Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ՝ ձայնագրող

կամ ձայնավերարտադրող սարքվածքներ պարունակող կամ չպարունակող

1 հատ

9008

Պատկերների պրոյեկտորներ՝ բացի կինեմատոգրաֆիական պրոյեկտորներից. լուսախոշորացուցիչներ և պատկերները փոքրացնելու միջոցով պրոյեկտող սարքավորումներ

(բացի կինեմատոգրաֆիականից)

1 հատ

9011

Բարդ օպտիկական մանրադիտակներ՝ ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների կամ

միկրոպրոյեկտման մանրադիտակները

1 հատ

9012

Մանրադիտակներ, բացի օպտիկական

մանրադիտակներից, դիֆրակցիոն ապարատներ

1 հատ

9014 10 000 0

Կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար

2 հատ

9016 00

Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ,

մանրակշռաքարերով կամ առանց դրանց

2 հատ

9017 20

Գծագրության, չափանշման կամ մաթեմատիկական

հաշվարկների համար այլ գործիքներ, բացառությամբ՝

2 հատ

9017 20 100 0

Գծագրական այլ գործիքներ

4 հատ

9017 20 900 0

Գործիքներ՝ մաթեմատիկական հաշվարկների համար

(ներառյալ լոգարիթմական քանոնները, սկավառակային հաշվիչները և նույնանմանները)

2 հատ` յուրաքանչյուրից

9017 30 000 0

Միկրոմետրեր, չափակարկիններ,

ձողակարկիններ և տրամաչափիչներ

2 հատ` յուրաքանչյուրից

9017 80

Այլ գործիքներ

2 հատ

9018 11 000

Բժշկության, վիրաբուժության, Էլեկտրասրտագրության սարքավորում

2 հատ

9018 31

Ներարկիչներ՝ ասեղներով կամ առանց ասեղների,

ավտոներարկիչներ

1 կգ

9018 32

Մետաղյա խողովակաձև ասեղներ և ասեղներ՝ կարեր դնելու համար

1 կգ

9018 39 000 0

Ներարկիչներ, ասեղներ, կանյուլներ և նույնանման

գործիքներ` այլ, բացառությամբ՝

1 կգ

կաթետրներ, կաթիլայինի համար նախատեսված

համակարգեր

10 հատ յուրաքանչյուրից

9018 90 100 0

կամ 9018 19

100

Գործիքներ և սարքավորումներ արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը չափելու համար, պուլսօքսիմետրեր

2 հատ

9018 20 000 0

լուսաթերապիայի համար դյուրակիր սարքավորումներ, ռեֆլեկտորներ

2 հատ

9018 90 200 0

էնդոսկոպներ

2 հատ

9018 90 300 0

Հեմոդիալիզային սարքավորումներ (արհեստական երիկամներ, արհեստական երիկամների ապարատներ և դիալիզատորներ),

2 հատ յուրաքանչյուրից

9018 90 400 0

Դիաթերմիկ սարքավորումներ

2 հատ

9018 90 840 9

Լազերային, գերձայնային և մագնիսական թերապիայի համար, գերձայնային ապարատներ, լուսաթերապիայի համար դյուրակիր սարքավորումներ, ռեֆլեկտորներ

1 հատ

9019 10

Էլեկտրական դյուրակիր մերսող սարքեր

1 հատ

9019 20

Թթվածնային-շնչառական սարքեր (այդ թվում դիմակներ, թթվածնային բարձիկներ), շնչառական դիմակներ, ինհալատորների (նեբուլայզերների) սարքեր,

12 հատ

9020 00

շնչառական դիմակներ՝ ռեսպիրատորներ

2 հատ

9021

Օրթոպեդիկ հարմարանքներ՝ ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանդները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ՝ մարմնի վրա կրելու, մոտը պահելու կամ մարմնի մեջ պատվաստվելու համար՝ օրգանի արատը կամ դրա անաշխատունակությունը փոխհատուցելու համար, բացառությամբ՝ ատամնաբուժական իմպլանտների

4 հատ յուրաքանչյուր ենթադիրքից

9025

Ջերմաչափեր, ջերմաստիճանը չափելու համար

նախատեսված սարքավորումներ

5 հատ

9026 20

Ճնշումը չափելու և հսկելու սարքեր

2 հատ

9027

Ինսուլինի մշտական ինֆունզիայի համար նախատեսված պոմպեր

2 հատ

Գլյուկոմետրերի, արյան մեջ շաքարի մակարդակի

մոնիթորինգի համար նախատեսված սարքեր

2 հատ

9030

Դյուրակիր վոլտմետրեր, ամպերմետրեր, մուլտիմետրեր (տարբեր էլեկտրական մեծությունների չափման համար)

2 հատ

9033 00 000 0

90-րդ խմբում ընդգրկված մեքենաների, սարքերի, գործիքների կամ ապարատուրայի մասեր և պարագաներ (տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված)

5 կգ

91

Բոլոր տեսակի ժամացույցներ և դրանց մասեր,

բացառությամբ՝

6 հատ

9114

Բոլոր տեսակի ժամացույցների մասեր՝ այլ

0.2կգ

92

Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ, բացառությամբ՝

2 հատ

9209

Երաժշտական գործիքների մասեր (օրինակ` երաժշտական արկղիկների մեխանիզմներ) և պարագաներ (օրինակ` քարտեր, սկավառակներ և գլանիկներ մեխանիկական գործիքների համար). մետրոնոմներ, կամերտոններ, փողեր ամեն տեսակի՝ ձայնի սևեռված բարձրությամբ.

5 հատ, բայց ոչ ավել 10 կգ

93

Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց մասերի ու պարագաների

2 հատ

9401

Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն

ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր

0

9402

բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ՝ մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալներ, սայլակներ, տնային պայմաններում ծանր հիվանդների սպասարկման

համար նախատեսված շարժական լվացարաններ

1 հատ յուրաքանչյուրից

9403

Այլ կահույք և դրա մասեր

0

9404

Հիմքեր ներքնակային. պարագաներ անկողնային և կահավորման նույնանման արտադրատեսակներ (օրինակ` ներքնակներ, մգդակած վերմակներ, մգդակած վերմակներ բմբուլե, բազմոցային բարձեր, փափկաթոռներ և բարձեր)՝ զսպանակներով կամ լցված ցանկացած նյութերով կամ պատրաստված ծակոտկեն

ռետինից կամ պլաստմասսայից, ծածկած կամ չծածկած.

6 հատ

9405

Լուսատուներ և լուսավորման սարքավորումներ, ներառյալ՝ լուսարձակները, լամպեր լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և նույնանման արտադրատեսակներ՝ ներկառուցված լույսի աղբյուր ունեցող, և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված՝, բացառությամբ՝

10 հատ

9406

Հավաքովի շինարարական կառուցվածքներ

0

95

Խաղալիքներ, խաղեր և մարզական գույք, դրանց մասեր և պարագաներ, բացառությամբ՝

6 հատ

9503 00

Եռանիվ հեծանիվներ, ինքնաշարժեր, ոտնակավոր ավտոմոբիլներ և նույնանման խաղալիքներ անիվների վրա, սայլակներ տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացրած չափերով («մասշտաբով») մոդելներ և նույնանման ժամանցային մոդելներ՝ գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ՝

6 հատ, բայց ոչ ավել, քան 2 հատ յուրաքանչյուր տեսակից

9504 20 000

Արտադրատեսակներ և պարագաներ բիլիարդի

բոլոր տեսակների համար, բացառությամբ՝

10 կգ

9504 20 000 1

Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի)

0

9504 40 000 0

Խաղաթղթեր

12 տուփ` առաջնային

փաթեթվածքներում

9505

Տոնահանդիսության, կառնավալների համար արտադրատեսակներ կամ այլ արտադրատեսակներ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները

6 հատ

9506

Գույք և սարքավորումներ՝ ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, այլ սպորտաձևերով զբաղվելու համար (ներառյալ սեղանի թենիսը) կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված. լողավազաններ և ավազաններ երեխաների համար, բացառությամբ՝

4 հատ

9506 11 100 0

Դահուկներ վազքային

2 զույգ

9506 11 290 0

Դահուկներ արագընթաց վայրէջքի համար՝ այլ

2 զույգ

9506 11 800 0

Այլ դահուկներ

2 զույգ

9506 70 100 0

Չմուշկներ սառույցի վրա սահելու համար

2 զույգ

9506 70 300 0

Անվաչմուշկներ

2 զույգ

9507

Ձկնորսական կարթեր, կեռիկներ ձկնորսական և այլ պիտույքներ ձուկ որսալու համար` օգտագործելով կարթաթելը, ձկնորսական ցանցեր, ցանցեր թիթեռների համար և նույնանման ցանցեր, խայծեր թռչունների մուլյաժների տեսքով (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածներից) և նույնանման պարագաներ որսորդության և հրաձգության համար

3 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

96

Պատրաստի տարբեր արտադրատեսակներ, բացառությամբ՝

10 կգ

9619 00

Կանացի հիգիենիկ միջադիրներ և խծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ և տակդիրներ ու նույնանման արտադրատեսակներ՝ ցանկացած նյութից

10 կգ

97

Արվեստի գործեր, հավաքածուներ և հնաոճ իրեր

2 հատ

 

Ծանոթություն

Սույն հավելվածով սահմանված՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն խմբում, դիրքում, ենթադիրքում, ստորաենթադիրքում ներառված ապրանքների և (կամ) այդ ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով սահմանված նկարագրերից տարբերվող՝ առավել մասնավորեցված ապրանքի նկարագրերի համար տարբեր արժեքային, քաշային և (կամ) քանակական չափաքանակներ սահմանված լինելու դեպքում գործում են առավելագույն բացվածքով արտաքին տնտեսական գործունեության ծածկագրին դասվող և (կամ) առավել մասնավորեցված նկարագրեր ունեցող ապրանքների համար սահմանված կարգավորումները՝ բացառապես այդ բացված ծածկագրին կամ մասնավորեցված նկարագրին համապատասխանող տողում ներառված ապրանքների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

 

Ա. Խաչատրյան

 

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան