ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 713-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 713-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4․2-րդ կետերով․

«4.1. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխելու (վերաֆինանսավորելու)։ Պարտավորության տեղափոխման դեպքում պետական սուբսիդավորումը շարունակվում է սույն ծրագրով սահմանված պայմաններով՝ առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման։

4․2․ Ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են ապահովել տեղափոխվող վարկի կամ լիզինգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ վարկային կամ լիզինգային պայմանագրի և դրա փոփոխությունների, պարտավորության մնացորդի, վճարումների պատմության, ապահովման միջոցների և պետական աջակցության վերաբերյալ տվյալների փոխանակումը։ Սույն կետով նախատեսված տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումն իրականացվում է համապատասխան դիմումն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով, եթե ֆինանսական կազմակերպությունների միջև համաձայնությամբ այլ կարգ սահմանված չէ։»․

2) 5-րդ կետի 4-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) իրականացվող կապիտալ շինարարություն՝ ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է նշված օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։»․

4) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս՝ բացառությամբ սույն ծրագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, որոնց համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս։»․

5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով․

«6.1. «Սույն հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված նպատակով տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը հայտը՝ կից ներդրումային նախագծով և դրա գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)՝ սույն ծրագրի պահանջներին, «Զբոսաշրջության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման նպատակով։

6.2․ Կոմիտեն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մասնագիտական եզրակացություն։ Հայտի վերաբերյալ որոշումը ֆինանսական կազմակերպությունն ընդունում է՝ հիմք ընդունելով իր կողմից իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքները և կոմիտեի մասնագիտական եզրակացությունը։»․

6) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են.

 

Աղյուսակ 1

Նպատակը

Սուբսիդա

վորման

չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

Կապիտալ շինարարության վարկ

6%

Կապիտալ շինարարության լիզինգ

8%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

6%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

8%

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

8%

 

10. Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Աղյուսակ 2

Նպատակը

Սուբսիդավորման

չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

4 %

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

6 %

Կապիտալ շինարարության վարկ

4 %

Կապիտալ շինարարության լիզինգ

6 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման

վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

4 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման

լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

6 %

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ

Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

6 %

».

 

7) 15-րդ կետի աղյուսակում «D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» բառերը փոխարինել D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (բացառությամբ 35.11.5 «Էլեկտրաէներգիայի արտադրություն արևային էլեկտրակայաններում»)» բառերով․

8) 15-րդ կետի աղյուսակի «Գործունեության նպատակ» սյունակը «D (ԴԻ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․

 

«

E (Ի) 38.2-38․3

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄ,

ՆՅՈՒԹԵՐԻ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ

մասերի ձեռքբերում;

կապիտալ շինարարության իրականացում; բիզնես

գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում;

արտադրողականության խորհրդատվություն

».

 

9) 22-րդ կետի 1-ին ենթակետում «2023 թվականի տարեկան ծավալի» բառերը փոխարինել «նախորդ տարվա» բառերով:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված, սակայն դեռևս չտրամադրված վարկերի և լիզինգների սպասարկումն իրականացվում է դրանց հաստատման պահին գործող պայմաններով և կարգավորումներով:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված, սակայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չհաստատված հայտերի նկատմամբ կիրառվում են սույն որոշմամբ սահմանված դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ