Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 703-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 640-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 8-ի «2026 թվականի կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» N 640-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «20» թիվը փոխարինել «22» թվով, իսկ «18» թիվը՝ «20» թվով․
2) 6-րդ և 10-րդ կետերում հանել «կամ թղթային» բառերը․
3) 21-րդ կետում «հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով։
2․ Հավելվածի ողջ տեքստում «ԱՆԻ ՊԱՍ» բառերը փոխարինել «գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|