ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «զինծառայողի՝» բառից հետո լրացնել «սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով կամ» բառերով, իսկ նույն կետի «մասում նշված դեպքում» բառերը փոխարինել «մասով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով» բառերով.
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշում է կայացնում՝
ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին,
բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.»,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը,».
2) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել․
3) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11․ Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով և սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատում և սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ մասով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) չորրորդ նախադասության «12 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «12 ամիս կամ 6 ամիս ժամկետով կամ սույն օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված՝» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված մեկ ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին հիմնական արձակուրդ չի տրվում:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «պատիժ կրող» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի պահանջների խախտմամբ զորակոչված» բառերով, «դատավճռի» բառից հետո՝ «կամ զորակոչի որոշումն անվավեր ճանաչելու» բառերով, իսկ «ազատվելուց» բառից հետո՝ «կամ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու սահմանափակումը վերանալուց» բառերով:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:»:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «ուսումնառության և (կամ)» բառերը փոխարինել «հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ ուսումնառության կամ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հաստատություն» բառից հետո լրացնել «ընդունվելիս» բառով:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողին մեկ օրացուցային տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգապահական իրավախախտումների համար առնվազն հինգ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում՝ պայմանագրային զինվորական ծառայությունը դադարեցնելու հրամանն ուժի մեջ մտնելու օրը.»:
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը՝
ա. «Ավագ հրամանատարական կամ» և «միջին հրամանատարական կամ» բառերից հետո լրացնել ««գնդապետ» կոչումային դասակարգմամբ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնի կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է «կապիտան» կոչումային դասակարգմամբ կրտսեր սպայական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի «փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:».
2) 6-րդ մասի՝
ա. 3-րդ կետը «պաշտոնի» բառից հետո լրացնել «, իսկ այդպիսի թափուր զինվորական պաշտոն առկա չլինելու դեպքում արձակվում է պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերով,
բ. 6-րդ կետի «զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի» բառերը փոխարինել «՝ նախկինում զբաղեցրած զինվորական պաշտոնին հավասար կամ բարձր կամ իր համաձայնությամբ՝ ցածր զինվորական պաշտոնի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «1 ամսից ոչ ավելի» բառերը փոխարինել «մինչև բուժման ավարտի հաջորդ օրը» բառերով:
Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության «երկու մասով» բառերը փոխարինել «երեք մասով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 5-րդ կետը «համապատասխանող» բառից հետո լրացնել «բարձր կամ հավասար կամ ցածր» բառերով,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով կամ 1.1-ին մասով նախատեսված՝ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող բարձր կամ հավասար կամ ցածր թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն, և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, կամ եթե պայմանագրի ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերացված չէ զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը, կամ դադարեցված չէ զինծառայողի նկատմամբ հայտարարված հետախուզումը.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն չտրվելու դեպքում՝ եթե առկա չէ այդպիսի թույլտվություն չպահանջող թափուր զինվորական պաշտոն.»,
դ. 10-րդ կետը «զրկվելիս» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելք սահմանվելու դեպքում» բառերով.
2) 4-րդ մասի «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 14. Օրենքի 63-րդ հոդվածում՝
1) 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով.
2) 2-րդ մասը առաջին «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով, իսկ երկրորդ «պատճառով» բառից հետո՝ «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պարտադիր» բառերով.
3) 7-րդ մասի առաջին նախադասության «նոր» բառը փոխարինել «հերթական» բառով:
Հոդված 15. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի երկրորդ նախադասությունը «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հիպոթեկային վարկավորման գումարը բնակարանային ապահովության շրջանակներում այլ նպատակային ծախսերի (վերանորոգում) կատարմանն ուղղելու դեպքերը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետի «միջոցառումներին» բառը փոխարինել «զինվորական վարժանքներին (հրամանատարաշտաբային կամ շտաբային զինվորական մարզումներին) կամ զորավարժություններին (զորախաղերին)» բառերով.
2) 4-րդ կետը «1-ին մասերի դրույթները» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի դրույթները» բառերով:
Հոդված 17.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-201-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|