ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1994 թ. N 39

Քաղ. Երևան

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Գյուղատնտեսական մթերքների և բժշկական նշանակության իրերի ներմուծման նպատակով Եվրոպական տնտեսական համագործակցության խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 16-ի N 91/658 EEC որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 8-ի «Եվրոպական տնտեսական համագործակցության կողմից տրամադրված վարկի ստացման և նպատակային օգտագործման որոշ հարցերի մասին» N 502 որոշումը) Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 38 մլն էքյու վարկի չօգտագործված մնացորդը` 251124,2 էքյու գումարի չափով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` դեղորայքի ձեռքբերման նպատակով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան