ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 308-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Թիմ սիսթեմս» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00229394) և «Թիմ իսթեյթ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 08221576) հետ 2026 թվականի ապրիլի 27-ին կնքված N 027-2026 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թիմ սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքների իրականացում 5,198,152 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, և «Թիմ իսթեյթ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների իրականացում 247,531 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|