ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«21» մայիս 2026 թվականի |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 19-ի «Դիմածնոտային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը հաստատելու մասին» թիվ 99-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր՝ 157-179-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«157) Վերին կամ ստորին ծնոտների դեֆորմացիաների դեպքում օրթոգնատիկ վիրահատություններ.
158) Դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա՝ կոմպրեսիոն-դիստրակցիոն սարքերի կիրառմամբ.
159) Ճակատա-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա՝ արտաբերումով.
160) Գանգա-դիմային նորագոյացությունների հեռացում.
161) Պարանոցի լիֆատիկ համակարգում չարորակ ուռուցքների մետաստազների հեռացում-լիմֆադենեկտոմիա /լիմֆոդիսեկցիա/.
162) Պարանոցի փափուկ հյուսվածքների գոյացությունների հեռացում.
163) Գանգա-դիմային գոյացությունների հեռացում՝ համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատություններով.
164) Շրթունքի ռեզեկցիա՝ համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վերականգնումով.
165) Վերին ծնոտի ռեզեկցիա.
166) Վերին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ–ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով․
167) Ստորին ծնոտի ռեզեկցիա.
168) Ստորին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ–ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով.
169) Բիսֆոսֆոնատային, դեղորայքային, տոքսիկ նյութերից առաջացած և հետճառագայթային ծնոտների օստեոնեկրոզների բուժում.
170) Գլխի փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում՝ վիդեոէնդոսկոպիկ տեխնոլոգիաների կիրառմամբ.
171) Գլոսէկտոմիա.
172) Գլոսէկտոմիա՝ պլաստիկ–ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով․
173) Անոթային գոյացության հեռացում.
174) Արտերիո-վենոզ մալֆորմացիաների հեռացում.
175) Նյարդերի հատում.
176) Նյարդերի կարում.
177) Նյարդերի նևրոլիզ և դեկոմպրեսիա.
178) Նյարդի աուտոտրանսպլանտացիա.
179) Քունքստործնոտային հոդի արտրոպլաստիկա.
2) հավելվածի 7-րդ կետի 154-րդ ենթակետից հանել «մտություններ» բառը և «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
3) հավելվածի 7-րդ կետի 155-րդ և 156-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․
4) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
5) հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:»․
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Պարտականությունները կատարող՝
21.05.2026 |
Լ. ՆանուշՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|