ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 1994 թ. N 75
Քաղ. Երևան
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ-ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ ՄԱՍԻՆ
Համաձայն ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազոր ներկայացուցչին-գլխավոր տեսուչին նախարարության օպերատիվ ծառայության վարչության պետի կարգավիճակ տալու մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |