ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏԱՐԻՖՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» (ԳԱՏՏ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 86
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1994 թ. N 86

Քաղ. Երևան

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏԱՐԻՖՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ»  (ԳԱՏՏ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Առևտրի և տարիֆների գլխավոր համաձայնագիր» (ԳԱՏՏ) միջազգային առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Գ. Շահբազյան - ՀՀ պետական նախարար (նախագահ)
Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահի տեղակալ)
Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ
Վ. Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Թեյմուրազյան - ՀՀ թեթև արդյունաբերության նախարար
Ժ. Լիպարիտյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Բ. Հարությունյան - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ
Ա. Սարիբեկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) 
Վ. Ստեփանյան - ՀՀ արդարադատության նախարար

 

2. Հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ` ԳԱՏՏ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ԳԱՏՏ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման համար արտաքին առևտուրը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ