ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԱԻՐԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 1994 թ. N 49

Քաղ. Երևան

 

ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԱԻՐԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի «Նաիրի» հյուրանոցը սկսած 1988 թվականից բնակեցված է հիմնականում աղետյալներով և բռնագաղթածներով, որոնց պահպանման ծախսերը փոխհատուցվում են բյուջեից, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի «Նաիրի» հյուրանոցն ազատել 1991-1992 թվականների և 1993 թվականի առաջին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով հարկային մարմինների կողմից հաշվարկված «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից, համաձայն վերոհիշյալ օրենքի 312 հոդվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան