ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-208-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 27

Երևան

 ՀՕ-208-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: