ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-207-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 7-րդ մասը «ստորաբաժանման ղեկավարին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 349․1-ին հոդվածի 3․1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով։

 

Հոդված 2 Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասում «և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը․

2) 3-րդ մասում՝

ա. «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

բ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով․

«ե․ սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը լրանալու տարին։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին և 3․2-րդ մասերով․

«3․1․ Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա։

3․2․ Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում լրանում է հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 27

Երևան

ՀՕ-207-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան