ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 396-Ա
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ ՝ 2026 թվականի մայիսի 8-ին, մայիսի 12-18-ը ներառյալ, մայիսի 20-25-ը ներառյալ, մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ։
2. Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի մայիսի 29-ին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, իսկ մնացած ժամանակահատվածում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
(2-րդ կետը խմբ. 29.05.26 N 476-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |