ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» մայիս 2026 թվականի |
N 41-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 233-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 24-ի «Քաղաքացիներին զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական հետազոտություններ իրականացնելու ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 233-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 30-ի N 467-Ա հրամանի» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական կազմակերպություններում գրանցված բնակչությանը մատուցվող դիսպանսերային բժշկական օգնության ծառայությունների կցագրումների ցանկերը հաստատող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրաման)`» բառերով.
2) 2-րդ կետի 4-րդ ենթակետում, 7-րդ և 21-րդ կետերում «հոգեբուժական կամ թմրաբանական» բառերը փոխարինել «հոգեբուժական և թմրաբանական» բառերով.
3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության մարզային այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, այդ ծառայությունները մատուցվում են բժշկական կենտրոնների պոլիկլինիկաների հոգեբուժական և թմրաբանական կաբինետների համապատասխան բժշկի կողմից: Հոգեբույժը կամ թմրաբանը կամ ԱԱՊ բժիշկը անձի դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկությունը` անձի հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հաշվառված լինելու կամ չլինելու վերաբերյալ, մուտքագրում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ): ԱԱՊ կազմակերպության տնօրենի (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի) կողմից այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է:».
4) 9-րդ կետում ««Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում (այսուհետ՝ Համակարգ)» բառերը փոխարինել «Համակարգում» բառով.
5) 16-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 30-ի N 467-Ա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող» բառերով.
6) 17-րդ և 21-րդ կետերում «մեկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, 20-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, 23-րդ կետում «երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
7) 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզային հոգեբուժական կամ թմրաբանական» բառերը փոխարինել «Հոգեբուժական և թմրաբանական» բառերով.
8) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«22. Թեստավորման արդյունքում մեզում թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքում արդյունքները հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության թեստավորումն իրականացնողի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Համակարգ, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից, իսկ քաղաքացին ուղեգրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` մեկ աշխատանքային օրվա ընթացքում կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով թունաքիմիական հետազոտություններ իրականացնելու համար: Սույն կետով սահմանված ուղեգրումից բացառություն է կազմում այն դեպքը, երբ անձի սույն ընթացակարգի 18-րդ կետով սահմանված արագ թեստավորումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, որի դեպքում թունաքիմիական հետազոտություններն իրականացվում են անմիջապես տեղում` թեստավորման արդյունքներից հետո:».
9) 23-րդ կետից հետո լրացնել նոր 23.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ`
«23.1. Գյուղական բնակչության վերաբերյալ Համակարգ մուտքագրված տեղեկությունները ինքնաշխատ եղանակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցվում են տվյալ բնակավայրը սպասարկող հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայություններ մատուցողներին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրամանով հաստատված կցագրումների:».
10) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«24. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող առցանց հարցման դեպքում, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկությունը ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Համակարգից՝ գործընթացի արդյունքում մուտքագրված տվյալների հիման վրա, սույն ընթացակարգի Ձև 1-ով հաստատված եզրակացության տվյալներից գեներացված դրական կամ բացասական պատասխանի տեսքով։».
11) 24-րդ կետից հետո լրացնել նոր 25-րդ, 26-րդ և 27-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ`
«25. Թեստավորման արդյունքում մեզում թմրամիջոցներ հայտնաբերելիս անձի կողմից սույն ընթացակարգի 22-րդ կետով սահմանված կարգով հետազոտություններ
իրականացնելուց հրաժարվելու, ինչպես նաև թունաքիմիական հետազոտությունների իրականացման արդյունքում կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման դեպքում`
1) կրկնակի թունաքիմիական հետազոտություններն իրականացվում են միայն մեկ տարի հետո` «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, և այս ժամկետում անձի` զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու նպատակով այլ ընթացակարգով թեստավորում չի իրականացվում.
2) սույն կետով նշված մեկ տարվա ընթացքում անձի նկատմամբ սահմանվում է հսկողություն և բժշկական դիտարկում հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայություններ մատուցողների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրամանով հաստատված հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայությունների կցագրումների:
26. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն ընթացակարգի 25-րդ կետում նշված հետազոտության արդյունքների հիման վրա Որոշմամբ սահմանված ցանկի թմրաբանական հիվանդությունների կամ վիճակների առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Համակարգ, որը հիմք է հանդիսանում զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար:
27. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու նպատակով քաղաքացու պահանջով վերջինիս տրամադրվում է նաև Համակարգից գեներացված եզրակացության թղթային տարբերակը՝ սույն ընթացակարգի Ձև 1-ով հաստատված ձևաչափով։ Թղթային տարբերակը տրամադրվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից՝ քաղաքացու դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում։».
12) ուժը կորցրած ճանաչել հավելվածի աղյուսակ 1-ը և լրացնել նոր Ձև 1-ով.
«Ձև 1
Բժշկական կազմակերպության անվանումը (լոգոն, եթե առկա է)
ՀՎՀՀ, Հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ
1. Անուն, ազգանուն -----------------------------------------------------------------------------
2. ՀԾՀ -----------------------------------------------------------------------------------------------
3. Ծննդյան ամսաթիվ ---------------------------------------------------------------------------
4. Սեռը ----------------------------------------------------------------------------------------------
5. Բնակության հասցեն ------------------------------------------------------------------------
6. Հեռախոսահամար ---------------------------------------------------------------------------
7. Աշխատանքի վայր ---------------------------------------------------------------------------
8. Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ
□ առկա է
□ առկա չէ
ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ (ՀԱՍՏԱՏՈՂԻ)-------------------------------------------------------------
Տրման ամսաթիվ ------------------------»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Պարտականությունները կատարող՝
22.05.2026 |
Լ. ՆանուշՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|