ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1 «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ,

4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2 Օրենքի 30-րդ հոդվածը, 30․1-30․4-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3 Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4 Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն,» բառերը։

 

Հոդված 5 Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով։

 

Հոդված 6 Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1․ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրամադրում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ունեցող անձին՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։»։

 

Հոդված 7 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 29

Երևան

 ՀՕ-211-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան