ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
«7. Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, այն փոխելու կամ վերացնելու որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ հայտնում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին։»:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
«7. Տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, այն փոխելու կամ վերացնելու որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ հայտնում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-216-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|