ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-215-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1 «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար

բազային տուրքի
28.65-ապատիկի չափով».

 

2) 1․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«1.1. Հայաստանի Հանրապետության փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար

բազային տուրքի
28.65-ապատիկի չափով».

 

3) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ տալու համար

բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».

 

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ կետով․

 

«1.3. Հայաստանի Հանրապետության փախստականի նույնականացման քարտ տալու համար

բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».

 

5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«2․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին նույնականացման քարտ տալու համար

բազային տուրքի 5.95-ապատիկի չափով».

 

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․

 

«2․1․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար

բազային տուրքի 28.65-ապատիկի չափով».

 

7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

 

ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար

բազային տուրքի 250-ապատիկի չափով

գ) օտարերկրացուն ժամանակավոր կամ մշտական կացության քարտ տալու համար

բազային տուրքի 5.95-ապատիկի չափով

դ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու դիմումը քննարկելու համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ե) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու համար

բազային տուրքի 5.95-ապատիկի չափով»․

 

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով․

 

«8․1․ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տալու համար

բազային տուրքի 28.65-ապատիկի չափով»։

 

Հոդված 2 Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․

 «7․ Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն՝ պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով։»։

 

 Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 29

Երևան

 ՀՕ-215-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: