ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․
«6․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու մասին որոշում կայացնելու նպատակով ներկայացվող դիմումների քննարկման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և որոշում կայացնելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը։ Ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգա-վորվում են օրենքով։»․
2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․1․ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձին տրվում է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կացության քարտ։»։
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին տրվում է հատուկ անձնագիր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին՝ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված կացության քարտ։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-214-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|