ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 1994 թ. N 111
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կոլեգիայի կազմի մասին» N 283 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ռադիոէլեկտրոնիկայի գլխավոր վարչության պետ Հ. Ա. Մուրադյանին, տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ Խ. Ա. Սուքիասյանին, պետական սեփականության և սեփականաշնորհման գլխավոր վարչության պետ Դ. Կ. Տեր-Մկրտչյանին հաստատել նախարարության կոլեգիայի անդամներ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|