ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԳՅՈՒՂՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 323
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 1994 թ. N 323

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԳՅՈՒՂՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետգյուղտեխհսկողության տեսչության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների հետևյալ չափերը`

ա) տրակտորների, տրակտորների կցանքների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տարեկան տեխնիկական զննության համար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

բ) տրակտորների, տրակտորների կցանքների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական անձնագրերի և պետական համարանիշերի տրման համար, համապատասխանաբար` նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով.

գ) տրակտորների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների վարման իրավունքի վկայականի ձեռքբերման նպատակով յուրաքանչյուր քննության ընդունման համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

դ) տրակտորների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների վարման իրավունքի վկայականի տրման համար` նվազագույն  աշխատավարձի 30 տոկոսի չափով.

ե) տրակտորների, տրակտորների կցանքների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների գրանցման, վերագրանցման, հաշվառումից հանման, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողության կատարման համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

զ) կորցրած պետական համարանիշի, տեխնիկական անձնագրի և վարման իրավունքի վկայականի փոխարեն կրկնօրինակ տալու համար` սույն կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված գումարի կրկնակի չափով:

2. Սահմանել, որ գյուղատնտեսության մեխանիզատորի մասնագիտությամբ արտադրական ուսուցմամբ հանրակրթական դպրոցների աշակերտներից տրակտորների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների վարման իրավունքի քննության ընդունման և վկայականի տրման համար վճար չի գանձվում:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետգյուղտեխհսկողության տեսչության կողմից  տրակտորների, տրակտորների կցանքների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների համար տրվող պետական համարանիշերի, տեխնիկական անձնագրերի և դրանց վարման իրավունքի վկայականների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել տրակտորների, տրակտորների կցանքների և գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների պետական համարանիշերի, տեխնիկական անձնագրերի և դրանց վարման իրավունքի վկայականների նմուշները:

5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չկիրարկել ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի փետրվարի 9-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի դեկտեմբերի 23-ի «Կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղացիական մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների մեքենատրակտորային շարժական տեխնիկական վիճակի նկատմամբ պետական հսկողությունն ուժեղացնելու միջոցառումների մասին» N 1035 որոշումը» N 70 որոշման և 1988 թվականի սեպտեմբերի 16-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 25-ի «Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տրակտորները, տրակտորների կցանքները և ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաները գրանցելու մասին» N 1048 որոշումը» N 498 որոշման ցանկերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան