ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7․ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.
|
«7.16 |
էներգիայի պահեստավորման համար, այդ թվում՝ |
|
|
7.16.1 |
էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
|
7.16.2 |
էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝ |
|
|
7.16.2.1 |
մինչև 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
|
7.16.2.2 |
15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
|
7.16.2.3 |
50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. հունիսի 2 Երևան ՀՕ-230-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: