ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-230-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7․ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.

 

«7.16

էներգիայի պահեստավորման համար, այդ թվում՝

 

7.16.1

էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝

տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

7.16.2

էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝

 

7.16.2.1

մինչև 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝

տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

7.16.2.2

15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝

տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7.16.2.3

50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝

տարեկան

բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026թ. հունիսի 2

Երևան

ՀՕ-230-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան