ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1994 թ. N 208
Քաղ. Երևան
ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔԱԴԱՇՏԻ ՈՐՈՇ ՀՈՐԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կապանի հանքադաշտի Շահումյանի ոսկի-բազմամետաղական հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտման կապակցությամբ «Հորան-1», «Հյուսիսային-2» և «Հարավային» հետախուզաշահագործական հորանները` ստորգետնյա և վերգետնյա կառույցներով, անավարտ շինություններով, սարքավորումներով ու հաղորդակցուղիներով, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված օբյեկտների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |