ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԵՂԱՄԱ» ԶԱՆԳՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 1994 թ. N 164

Քաղ. Երևան

 

«ԳԵՂԱՄԱ» ԶԱՆԳՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի ապրիլի 1-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման մասին» N 282 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Արարատի, Արտաշատի, Էջմիածնի, Կոտայքի, Մասիսի, Նաիրիի ու Շահումյանի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ, և Արարատի ու Կոտայքի շրջանների «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները, համաձայն գծագրի, 10 տարի ժամկետով վարձակալության հատկացնել`

ա) Արարատի շրջանի վարչական տարածքի «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները` Արտաշատի, Մասիսի, Կոտայքի, Էջմիածնի և Շահումյանի շրջանների գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկություններին, համաձայն N 1 հավելվածի.*)

բ) Կոտայքի շրջանի վարչական տարածքի «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները` Արտաշատի, Մասիսի, Կոտայքի, Էջմիածնի, Նաիրիի և Շահումյանի շրջանների գյյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկություններին, համաձայն N 2 հավելվածի:

2. Պատգամավորների Արարատի և Կոտայքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սահմանված կարգով և ժամկետներում կնքել արոտների վարձակալության պայմանագրերը:

Իրավունք վերապահել պատգամավորների Կոտայքի և Արարատի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին սույն որոշման հավելվածներում նշված շրջանների գյուղխորհուրդների կողմից վարձակալության պայմանագրերը մինչև ապրիլի 30-ը չկնքելու դեպքում սահմանված կարգով արոտները տրամադրել դրանց կարիքն ունեցող այլ հողօգտագործողների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` վերահսկողություն սահմանել ամառային արոտների նպատակային օգտագործման և վարձակալական վճարումների ժամանակին կատարման նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն ներկայացնել նշված զանգվածի հատակագծային նյութերը` արոտների օգտագործման (արածեցման) ժամկետները սահմանելու համար:

5. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` վերահսկողություն սահմանել արոտների օգտագործման բնապահպան նորմերի ապահովման նկատմամբ:

 

________________

*) Հավելվածները չեն բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ