ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1994 թ. N 164
Քաղ. Երևան
«ԳԵՂԱՄԱ» ԶԱՆԳՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի ապրիլի 1-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման մասին» N 282 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Արարատի, Արտաշատի, Էջմիածնի, Կոտայքի, Մասիսի, Նաիրիի ու Շահումյանի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ, և Արարատի ու Կոտայքի շրջանների «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները, համաձայն գծագրի, 10 տարի ժամկետով վարձակալության հատկացնել`
ա) Արարատի շրջանի վարչական տարածքի «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները` Արտաշատի, Մասիսի, Կոտայքի, Էջմիածնի և Շահումյանի շրջանների գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկություններին, համաձայն N 1 հավելվածի.*)
բ) Կոտայքի շրջանի վարչական տարածքի «Գեղամա» զանգվածի պետական ֆոնդի ամառային արոտները` Արտաշատի, Մասիսի, Կոտայքի, Էջմիածնի, Նաիրիի և Շահումյանի շրջանների գյյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկություններին, համաձայն N 2 հավելվածի:
2. Պատգամավորների Արարատի և Կոտայքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սահմանված կարգով և ժամկետներում կնքել արոտների վարձակալության պայմանագրերը:
Իրավունք վերապահել պատգամավորների Կոտայքի և Արարատի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին սույն որոշման հավելվածներում նշված շրջանների գյուղխորհուրդների կողմից վարձակալության պայմանագրերը մինչև ապրիլի 30-ը չկնքելու դեպքում սահմանված կարգով արոտները տրամադրել դրանց կարիքն ունեցող այլ հողօգտագործողների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` վերահսկողություն սահմանել ամառային արոտների նպատակային օգտագործման և վարձակալական վճարումների ժամանակին կատարման նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն ներկայացնել նշված զանգվածի հատակագծային նյութերը` արոտների օգտագործման (արածեցման) ժամկետները սահմանելու համար:
5. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` վերահսկողություն սահմանել արոտների օգտագործման բնապահպան նորմերի ապահովման նկատմամբ:
________________
*) Հավելվածները չեն բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|