ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 177
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 1994 թ. N 177

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվող հողերը հեղեղումներից, ջրածածկումներից և ողողումներից պաշտպանելու, ինչպես նաև հողերի մելիորատիվ վիճակը պաշտպանող միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ջրերի վնասակար ներգործությունը կանխող բնապահպան միջոցառումների կատարման պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` սահմանված կարգով ընտրել կապալառու կազմակերպություն և պահանջվող ժամկետներում կատարել նշված աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողերը ջրածածկումներից և ողողումներից պաշտպանելու, ինչպես նաև հողերի մելիորատիվ վիճակը պահպանելու նպատակով կոլեկտորադրենաժային համակարգերի մաքրման միջոցառումների իրականացման համար, ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը 1994 թվականին հատկացնել 81,08 մլն դրամ, այդ թվում առաջին կիսամյակում` 50 տոկոսի չափով` 6 ամիս հետո փոխհատուցելու պայմանով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան