ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 322-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 140,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վերանորոգում և վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 322-Ա որոշման |
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Նկարների պահպանման, վերականգնման գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վերանորոգման և վերազինման աշխատանքների իրականացում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաք, բնագավառը՝ մշակութային |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
140,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0010, Արամի փողոց, 1 շենք) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վերանորոգման (հիմնանորոգման) աշխատանքների իրականացում՝ 85,000,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: 2) նկարների պահպանման, վերականգնման համար անհրաժեշտ մասնագիտական սարքավորումների, գույքի ձեռքբերում և ներմուծում ու անհատույց հանձնում «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 55,000,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) վերանորոգման (հիմնանորոգման) աշխատանքների հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 85,000,000 դրամ արժողությամբ: 2) նկարների պահպանման, վերականգնման համար անհրաժեշտ մասնագիտական սարքավորումների և գույքի ձեռքբերում ու ներմուծում՝ 55,000,000 դրամ արժողությամբ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|