ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2026 թվականի N 797-Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում պայմանագրերի լուծման համար ներկայացված համաձայնագրերի կիրառման արդյունքները, վերլուծել և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-412-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահպանման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 18-ը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 4-ի N 797-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

____ ___________________ 20 __ թ.

_______________________________________________

(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

Գնորդ՝

Ֆիզիկական անձ

անուն ___________________________

ազգանուն _______________________

հաշվառման հասցե _____________________________

անձնագրի /նույնականացման ________________________________

քարտի/ տվյալներ                       (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Վաճառող՝

Ֆիզիկական անձ

անուն ___________________________

ազգանուն ___________________________

հաշվառման հասցե ___________________________

անձնագրի /նույնականացման ________________________________

քարտի/ տվյալներ                       (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Գնորդը և վաճառողը (այսուհետ՝ կողմեր) կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի լուծում

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ լուծում են միմյանց միջև __ ___________ 20 ___ թ. անշարժ գույքի

պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում

էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված _______________________ պայմանագիրը, որի հիման

                                  (պայմանագրի անվանումը)

վրա իրավունքների պետական գրանցում չի կատարվել:

 

Վճարված գումարի վերադարձ

Կողմերը հաստատում են, որ վերոնշյալ պայմանագրի հիման վրա գնորդի կողմից վաճառողին վճարվել է

_________________ ՀՀ դրամ պայմանագրային գին։

(թվերով և բառերով)

 

Պայմանագրի լուծման կապակցությամբ վաճառողը պարտավորվում է սույն համաձայնագրի ստորագրման

պահից __________________ աշխատանքային օրվա ընթացքում գնորդին վերադարձնել պայմանագրով

(թվերով և բառերով)

վճարված ամբողջ գումարը:

 

Պահանջների բացակայություն

Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն և ապագայում չեն ներկայացնի։

 

Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝

 

Գնորդ Էլեկտրոնային թվային ստորագրություն
Վաճառող

Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

Սույն համաձայնագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից այն էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու և անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու պահից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2026 թվական: