ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալան գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01002503) 2026 թվականի մայիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Մասիս» կենտրոնի շենքի ճակատային և ներքին աշխատանքների նախագծման, դրանց պատրաստման և տեղադրման շինարարական աշխատանքների իրականացում՝ 24,429,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՄԳ ակուստիկալ կոնսալտընտս» ընկերության հետ (MMG Acoustical Consultants, Բենգալուրու, Կարնատակա, Հնդկաստան) 2026 թվականի մայիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Մասիս» կենտրոնի ակուստիկ դիզայնի խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,120 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|