ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1994 թ. N 276
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ «ՌԵԼԵ» ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱՆԱՀԻՏ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի խնդրանքը և սահմանված կարգով նրա տնօրինությանը անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության Եղեգնաձորի «Ռելե» գործարանի «Անահիտ» մանկապատանեկան ճամբարը` այն վերականգնելու և զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը բարեգործության կարգով կազմակերպելու համար:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|