ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՋԱՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 217
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 1994 թ. N 217

Քաղ. Երևան

 

ՔԱՋԱՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկության պարենային մատակարարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ, և Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ Քաջարանի բնակչության պահանջմունքը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան