ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԴԵՆԻՍ-ՍՈԹՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 223
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 1994 թ. N 223

Քաղ. Երևան

 

ՎԱՐԴԵՆԻՍ-ՍՈԹՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վարդենիսի շրջանի պաշտպանունակության ամրապնդման և սահմանապահ զորամասերի պաշտպանական հենակետերի միջև տրանսպորտային կապի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի հետ, և Վարդենիս-Սոթք 32 կիլոմետր երկարությամբ սահմանամերձ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` հաստատված նախահաշվային արժեքին և փաստացի կատարողականին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` անհապաղ սկսել սույն որոշման 1-ին կետում նշված վերակառուցման աշխատանքները և դրանք ավարտել մինչև 1994 թվականի սեպտեմբերի 30-ը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ճանապարհաշինական աշխատանքները սկսելու և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայավտոճան» հանրապետական արտադրական միավորմանը կանխավճարի կարգով հատկացնել 12 մլն դրամ:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան