ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1994 թ. N 98
Քաղ. Երևան
ԾԽԱԽՈՏԻ ՀՈՒՄՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության «Հայծխախոտ» արտադրական միավորման և «Լիփոել լեֆ Բ. Վ. բարն, նեթերլանդս» ընկերության միջև կնքված 1000 տոննա ծխախոտի հումքի գնման պայմանագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տալ երաշխիքային պարտավորագիր 1850 հազ. ԱՄՆ-ի դոլարի սահմաններում՝ ծխախոտի հումքի գնման նպատակով հնդկական կողմի տրամադրած վարկի մարումն ապահովելու համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երաշխիքային պարտավորագրի հիման վրա ծխախոտի հումք առաքող ընկերությանը սպասարկող բանկին տալ երաշխիքային պարտավորագիր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխիքային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով։
4. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պահանջով ծխախոտի հումքի գնման նպատակով տրամադրված վարկի մարումն ապահովելու համար արտադրված ծխախոտեղենի անհրաժեշտ քանակությունը վաճառել և վաճառքից ստացված միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նշված հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|