ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԿԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 348
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 1994 թ. N 348

Քաղ. Երևան

 

ՆԱԽԿԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության հետ, և նախկին կիրառական ավտոմատացված համակարգերի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը` վերանվանելով այն տեղեկատվական համակարգերի հետազոտական կենտրոն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 23-ի «Արդյունաբերության նախարարության հաշվեկշռին ձեռնարկությունների գույքի հանձնման մասին» N 689 որոշման ցանկը լրացնել «Տեղեկատվական համակարգերի հետազոտական կենտրոն» բառերով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան