ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 693-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի «Փաստաթղթաբանական փորձաքննության տեսակի փաստաթղթի ռեկվիզիտների նյութի նույնականացման և/կամ ռեկվիզիտների կատարման վաղեմության փորձաքննություն» ենթատեսակի (կոդ՝ 03-04) «Փորձաքննության մեկ առանձին օբյեկտի արժեքը» սյունակում «90000» թվի փոխարեն սխալմամբ նշվել է «126000» թիվը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
08.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հրապարակման օրը՝ 8 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|