ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 251
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1994 թ. N 251

Քաղ. Երևան

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված 1994 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական հողային կադաստրի տվյալներով հաշվարկված`

ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի միջին զուտ եկամուտը և հողի միջին արժեքը` ըստ վարչական շրջանների, համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում անօգտագործելի հողերի միջին զուտ եկամուտը և հողի արժեքը` ըստ հողակադաստրային շրջանների, համաձայն N 2. հավելվածի.

գ) գյուղատնտեսական հողատեսքերի նորմատիվային զուտ եկամուտը` ըստ պատգամավորների գյուղական խորհուրդների և հողագնահատման խմբերի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 1995 թվականի համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման հաստատելու մասին» N 534 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ