ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1994 թ. N 253
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի ապրիլի 8-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 47 որոշումը (կցվում է):
2. Ցանկում ընդգրկված կինոթատրոնների համար սահմանել պրոֆիլի պահպանում 3 տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի նշված որոշմամբ հաստատված «Փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել իրենց աշխատավորական կոլեկտիվներին:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
N ___________ « _____ » ______________ 1994 ք. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը, դրանց I-ին խմբաքանակի ընտրության սկզբունք ընդունելով պատրաստվածության աստիճանը և այդ առումով ծրագրի «կառավարության նախաձեռնությամբ» ցանկերից առանձնացնելով այն օբյեկտները, որոնց կոլեկտիվներից ստացվել են հայտեր (սկսած 1993 թ. սեպտեմբերից մինչև 1994 թ. փետրվարը).
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «Փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է):
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎի նախագահի պ/կ |
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
1994 թվականին սեփականաշնորհման ենթակա «Փոքր» օբյեկտների
Երևան
|
N |
Կոդն ըստ ծրագրի |
Օբյեկտի պատկանելությունը, անվանումը |
Օբյեկտի հասցեն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Մանրածախ առևտուր | |||
| 1. | 70031 |
N 2 սննդառի N 152 խանութ |
Երևան, Թումանյան փող. N 10 |
| 2. | 70047 | Սննդառի նախկին N 188 խանութ | Երևան, Սարյան փող. N 18 |
| 3. | 70065 | Գործվածքահագուստկոշիկառի N 328 խանութ | Երևան, Խորհրդարանի փող. N 8 |
| 4. | 70354 | Տնտկուլտառի N 244 խանութ | Երևան, Զաքիյան փող. N 6 |
| 5. | 70383 | Երքաղարդառի N 28 խանութ | Երևան, Մաշտոցի պող. N 3 |
| 6. | 71614 | Շենգավիթի շրջանի պտուղ-բանջարեղենի միավորման N 64 խանութ | Երևան, Նոր-Արեշի 42 փող. N 20 |
|
Կենցաղսպասարկում | |||
| 7. | 2381 | Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի վերանորոգման N 1/59 կետ | Երևան, Հարավ-արևմտյան Բ-2 թաղ. N 94 |
| 8. | 2399 | Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի նորոգման N 2/2 արհեստանոց | Երևան, Արցախի խճուղի N 6 |
| 9. | 2400 | Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի նորոգման N 2/5 արհեստանոց | Երևան, Էրեբունու փող. N 3 |
| 10. | 2613 | «Լազուր» միավորման N 7/1 տեղամաս | Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 2 |
| 11. | 2785 | «Նոր տարազ» ֆաբրիկայի N 7 արտադրամաս | Երևան, Արշակունյաց փող. N 42 |
| 12. | 2920 | Վարսավիրանոցների կոմբինատի N 4 վարսավիրանոց | Երևան, Աբովյան փող. N 4 |
| 13. | 3030 | «Ծիածան» կոմբինատի հեռուստացույցների վարձույթի N 13 սրահ | Երևան, Տիգրան Մեծի պող. N 39 |
| 14. | 3195 | «Լազուր» միավորման կենցաղային սարքերի վերանորոգման N 2 տեղամաս | Երևան, Մ. Գորկու փող. N 9 |
| 15. | 78531 | Երևանի ֆոտոկոմբինատի N 69 լուսանկարչատուն | Երևան, Խաղաղ Դոնի փող. N 11 |
|
Հասարակական սնունդ | |||
| 16. | 76007 | Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 105 ճաշարան | Երևան, Թելմանի փող. N 29 |
| 17. | 76014 | Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 122 սրճարան | Երևան, Տյուլենինի փող. N 8 |
| 18. | 76026 | Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 113 խինկալանոց | Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 19 |
| 19. | 76114 | Երքաղխորհրդի N 4 սննդի միավորման N 412 «Քնար» ճաշարան | Երևան, Կոմիտասի փող. N 54 |
| 20. | 76152 | Հասարակական սննդի N 5 ձեռնարկության N 522 խորտկարան |
Երևան, Սովխոզային փող.
|
| 21. | 76171 | Մյասնիկյանի շրջանի հասարակական սննդի N 6 ձեռնարկության N 605 սրճարան | Երևան, Իսահակյան փող. N 35 |
|
Մշակույթ | |||
| 22. | 6176 | «Կոմիտաս» կ/թ | Երևան, Կոմիտասի փող. N 47 |
| 23. | 6180 | «Սևան» կ/թ | Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 2 |
| 24. | 6186 | «Գեղարդ» կ/թ | Երևան, Խուդյակովի փող. N 40 |
| Կոտայք | |||
|
Կենցաղսպասարկում | |||
| 25. | 1735 | Կոտայքի շրջանի կենցաղսպասարկման կոմբինատի Բալահովիտ կենցաղի տուն | Կոտայքի շրջ., գյուղ Բալահովիտ |
| 26. | 1746 | Կոտայքի շրջանի կենցաղսպասարկման կոմբինատի Գառնիի պատվերասրահ | Կոտայքի շրջ., գյուղ Գառնի, Գեղադիրի փող. N 56 |
| Հրազդան | |||
|
Կենցաղսպասարկում | |||
| 27. | 78002 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի Մեղրաձորի կենցաղի տան կարի կետ | Հրազդանի շրջ., գյուղ Մեղրաձոր |
| 28. | 78006 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի Քաղսիի կենցաղի տուն | Հրազդանի շրջ., գյուղ Քաղսի |
| 29. | 78014 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 5 լուսանկարչատուն | Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10 |
| 30. | 78015 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 16 կոշիկի վերանորոգման կետ | Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10 |
| 31. | 78016 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 5 վարսավիրանոց | Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10 |
| 32. | 78021 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի ոսկյա իրերի նորոգման կետ | Հրազդան, Միկրոշրջան N 78 |
| 33. | 78024 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 3 լուսանկարչատուն | Հրազդան, Միկրոշրջան N 33 |
| 34. | 78025 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի կարի արհեստանոց | Հրազդան, Միկրոշրջան N 31 |
| 35. | 78033 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի տղամարդկանց վարսավիրանոց | Հրազդան, Միկրոշրջան N 202 |
| 36. | 78034 | Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի կանանց վարսավիրանոց | Հրազդան, Միկրոշրջան N 202 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|