ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՋՐԱՀԵՌԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 260
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 1994 թ. N 260

Քաղ. Երևան

 

ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՋՐԱՀԵՌԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի N 155 կարգադրության հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի N 155 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնախմբի կողմից հաստատված հաշվարկների համաձայն ապահովել կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հատկացված անհրաժեշտ նյութերի համար ծախսերի վճարումը, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 2. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եզրակացություն 1990 թվականին «Հայգունմետնախագիծ» ինստիտուտի կազմած Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի ջրահեռի նախագծի վերաբերյալ:

3. ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի ջրահեռի նախագծի փորձաքննության և շինարարության աշխատանքների իրականացման համար համապատասխան միջոցների հատկացման աղբյուրների վերաբերյալ:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ