ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 1994 թ. N 472
Քաղ. Երևան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ N 309 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՎ «ՄԵԽԱԿ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության խնդրանքը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի N 309 մանկապարտեզն ու «Մեխակ» ռեստորանի շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայությանը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթադաստիարակչական գործունեության պայմանների բարելավման նպատակով:
2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել N 309 մանկապարտեզի գույքի և «Մեխակ» ռեստորանի շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|